Թիրախավորված է ողջ ժողովուրդը. քաղաքագետ
«18 արդարների դատավարությունը» իրականում ողջ հայ ժողովրդի հանդեպ իրականացվող գործընթաց է։ Այս մասին «Փաստ»-ի հետ զրույցում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով, իշխանությունները իրականացնում են ժողովրդին բարոյազրկելու, հոգեպես կոտրելու լայնածավալ գործողություն։
«Սա նույնիսկ ահաբեկչություն չէ․ ավելի ծանր երևույթ է։ Թիրախավորված է ողջ ժողովուրդը։ Նպատակը մեկն է՝ վերջնականորեն կոտրել դիմադրությունը և երկրին ու ժողովրդին պարտադրել այն օրակարգերը, որոնք մշակվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,– ընդգծեց քաղաքագետը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների դատավարությանը։
Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ այս գործընթացում իշխանությունը հատուկ է ընտրել զոհվածի հոր, զինվորականի, պատգամավորի, արցախցի գործչի և բարձրաստիճան հոգևորականի կերպարները։
«Իրականում ոչ թե մեր եղբայրներին են դատում, այլ ամբողջ ժողովրդին։ Եվ սա պետք է հստակ գիտակցենք»,– նշեց նա։
Քաղաքագետը վստահ է, որ ներքաղաքական բռնաճնշումները սերտորեն կապված են աշխարհաքաղաքական զարգացումների հետ․ տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի վերաբաշխման գործընթաց։
«Հայաստանին պարտադրվում են նոր զիջումներ։ Թշնամին պահանջում է սահմանադրական փոփոխություններ, նոր տարածքների հանձնում, Հայկական հարցից հրաժարում, թուրք-ադրբեջանական դաշինքին միջանցք տրամադրում, ռուսական ռազմաբազայի դուրսբերում և այլ քայլեր։ Եվ այս պահանջները շարունակելու են ավելանալ։ Շատ շուտով կարող ենք կանգնել նույնիսկ Ադրբեջանին փոխհատուցում վճարելու կամ ՀՀ տարածքում ադրբեջանցիներին բնակեցնելու փաստի առաջ»,– ասաց նա։
Ըստ Մելիք-Շահնազարյանի, այս ամենը հնարավոր է դարձել, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների դիմաց վճարել են հայկական շահով։
«Միակ գործոնը, որ դեռ կարող է խոչընդոտել Փաշինյանին իր հովանավորների ծրագրերը կյանքի կոչելուն, հայ ժողովուրդն է։ Դա է պատճառը, որ բանտերը լցվում են արժանապատիվ մարդկանցով, հարձակում է իրականացվում եկեղեցու վրա, և ամեն օր ստանում ենք նոր լուրեր ժողովրդի դեմ ուղղված ահասարսուռ զարգացումների մասին»,– ընդգծեց քաղաքագետը։
Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ իրավիճակից դուրս գալու ճանապարհը ժողովրդի և քաղաքական շրջանակների բոլոր առողջ հատվածների սերտ համագործակցությունն է։
«Ընդդիմությունը պետք է գործի ոչ թե իշխանության գալու, այլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելու վճռականությամբ։ Պետք է օգտագործել բոլոր միջոցները․ եթե խոսքը իմպիչմենտի մասին է, ուրեմն պետք է գնալ այդ քայլին։ Եթե փողոցային պայքարի մասին է, ապա պետք է պայքարել փողոցում։ Հակառակ դեպքում ամեն օր հայտնվելու ենք դատարանների դիմաց՝ պահանջելով այս կամ այն գործչի ազատությունը, ինչը լինելու է անարդյունք։ Քանի որ կռիվը ոչ թե Բագրատ Սրբազանի, Սամվել Կարապետյանի կամ մյուս քաղբանտարկյալների դեմ է, այլ մեր ժողովրդի։ Իսկ եթե չհասկանանք զարգացումների տրամաբանությունն ու ծավալները, դատապարտված ենք մեծ կորուստների»,– եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027