Մեր թշնամիները պահանջում են Հռչակագիրը հանել Սահմանադրության նախաբանից, հարվածում են մեր ինքնությանը
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագետ Դավիթ Անանյանը․ «Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակն է:
35 տարի առաջ մեր ժողովուրդը հռչակեց իր անկախության իրավունքը՝ հիմնվելով ազատ ինքնորոշման սկզբունքի, պատմական արդարության վերականգնման և համայն հայության իղձերի վրա։ Հռչակագիրը դարձավ մեր պետականության հիմնասյունը` սահմանելով Հայաստանի անկախության ճանապարհը, ազգային ինքնության ու ինքնիշխանության ամուր հենքը։
Այսօր, մեր թշնամիները պահանջում են Հռչակագիրը հանել Սահմանադրության նախաբանից` նպատակ ունենալով ուղիղ հարված հասցնել մեր ինքնությանը, մեր պատմական շարունակականությանը և պետականության հիմքերին։ Հռչակագրի դուրսբերումը նշանակում է, որ մեզ փորձում են զրկել ոչ միայն անցյալից, այլև ապագայից։
Հռչակագիրը մեր գոյության քաղաքական վավերագիրն է, այն կապում է 1918-ի և 1990-ի անկախությունները, Արցախը և Հայաստանը, Սփյուռքը և Հայրենիքը։ Այն մի իրական բանաձև է, որն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե պատահաբար, այլ որպես պատմական արդարության և հազարամյակների պայքարի արդյունք։ Հրաժարվել Հռչակագրից նշանակում է խզել այս կենսական կապը և խարխլել մեր պետականության արմատները։
Այսօր ավելի քան երբևէ պարտավոր ենք պաշտպանել Հռչակագիրը՝ որպես մեր պատմական հիշողության, մեր ինքնիշխանության և ապագայի առանցքային երաշխիք։
Հռչակագիրը մեր երդումն է։ Հռչակագիրը մեր պետականության կենդանի հիմքն է։ Հռչակագրի պաշտպանությունը մեր ապագայի պաշտպանությունն է։»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027