«Սայգա» տիպի առանց փամփշտատուփի հրացանը վերցնելով` կրակել է քաղաքացու կրծքավանդակին. ՆԳՆ
Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Մեկ անձ ձերբակալվել է Օգոստոսի 16-ին` գիշերվա ժամը 2.39-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Չարենցի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում արնաքամվող քաղաքացի կա։ Րոպեներ անց արդեն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը հրազենային վիրավորման կանչով մեկնել է Չարենցի փողոց։
Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձը Արմավիր քաղաքի բնակիչ է, 34-ամյա Սուրեն Սարգսյանը, որը տեղում մահացել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին դեպքի հանագամանքները։
Նախնական տվյալներով՝ օգոստոսի 16-ին ժամը 2-ի սահմաններում, Չարենցի փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ Սուրեն Սարգսյանի և մի երրորդ անձի հետ գտնվել է իր ավտոտնակում, որտեղ իր «Սայգա» տիպի
առանց փամփշտատուփի հրացանը ցույց տալու պատրվակով տվել է Սուրեն Սարգսյանին, ապա այն վերցնելով` կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նրա կրծքավանդակին, ինչից հետո 37-ամյա տղամարդն ու երրորդ անձը դիմել են փախուստի։ Հանցագործության գործիքը հայտնաբերվել է։
Օգոստոսի 19-ին հսկող դատախազը կայացրել է Չարենցի բնակիչ 37-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ սպանության հատկանիշներով։ Օգոստոսի 20-ին` ժամը 10.30-ին, Երևանի քրեական ոստիկանները Խանջյան փողոցում ձերբակալել են 37-ամյա տղամարդուն ու ներկայացրել նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ գործի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...