Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ

Սամվել Կարապետյանը միաժամանակ և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի քաղաքական պատանդն է այսօր, քանի որ նաև Ալիևն է թիրախավորում բոլոր նրանց, ովքեր դեմ են հողերի հանձնմանը, զիջումներին և այլն։ Այդ մասին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացմանը։

Քաղաքագետի կարծիքով, Սամվել Կարապետյանի մասնակցությամբ ընդդիմադիրների նախընտրական կոնսոլիդացիան իրատեսական չէ, սակայն չբացառեց հետընտրական կոնսոլիդացիայի հնարավորությունը։ «Սամվել Կարապետյանն իր պայքարն առանձին է մղում․ նա ունի ռեսուրս ու, ի դեպ, նրա ռեսուրսն այս պահին ավելի մեծ է, քան տիտղոսային ընդդիմության ռեսուրսը։ Նա նաև որոշակի աջակցություն ունի դրսից»,- նշել է նա՝ հավելելով, թե Սամվել Կարապետյանն ունի ֆինանսական ռեսուրս, կարող է իր շուրջ համախմբել մարդկանց։ Այդ ռեսուրսը կարող է լինել նաև այլ ուժերին հարող, բայց ոչ կուսակցական անձանց համախմբումով։ «Ականատես կլինենք նոր ուժի ձևավորմանը, բայց ամեն ինչ կախված է լինելու Սամվել Կարապետյանի կադրերի որակից»,- նշել է քաղաքագետը։

Հիշեցնենք, իր կալանավորումից օրեր անց գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտարարեց նոր, որակապես այլ ուժի ստեղծման մասին։ Առայժմ հայտնի է միայն, որ նախաձեռնությունը կոչվելու է «Մեր ձևով», իսկ թե ովքեր են ընդգրկված լինելու այդ քաղաքական միավորման մեջ՝ չի հաղորդվում։

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ ուշագրավ տեղեկություններ է հայտնել Սամվել Կարապետյանի մասին, ով 2008-2016 թթ. լինելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, երբեք չի միջամտել հավաքականների ներքին գործերին։ Գլխավոր մարզիչներն եղել են ազատ՝ իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելիս։ Հատկացվել են միլիոնավոր դոլարներ։ «Չնայած այդ տարիներին ըմբշամարտի հավաքականները նվաճել են աշխարհի և մայրցամաքի ամենաբարձր տիտղոսները, երբեք չի փորձել այն վերածել անձնական փիառի։ Ավելին, հանրության ծանրակշիռ մեծամասնությունը չի էլ իմացել, թե ով է գլխավորում ֆեդերացիան։ Երբեք չի ներգրավել մարզիկներին և մարզիչներին քաղաքական գործընթացների մեջ, չի եղել ճնշում նրանց վրա»,- նշել է Ջուլֆալակյանը՝ նկատելով, որ գործարարն այսօր հետապնդումների է ենթարկվում Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար։

«Ձեր բազմաթիվ նվաճումներին այսօր ավելացել է թերևս ամենակարևորը։ Հազարավոր հայեր հույս ունեն նաև ձեր առաջնորդությամբ վերջ դնելու հայոց պատմության այս ամոթալի և արատավոր շրջանին»,- նշել է Ջուլֆալակյանը։

Մեկ այլ նախկին պատգամավոր՝ Գոռ Գևորգյանը, արձանագրում է, որ Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը դիմավորեց անազատության մեջ։ «Առանց անմիջական համեմատություններ անցկացնելու մեր ներկա իրողությունների հետ՝ հիշեցնեմ, որ պատմությանը հայտնի են օրինակներ, երբ բանտախցում կամ աքսորում իրենց հոբելյանը դիմավորած հանրահայտ գործիչների այդ օրը դարձել է տվյալ երկրների ճակատագրի բաղկացուցիչը։ Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի, Լեխ Վալենսայի, Վացլավ Հավելի, Աուն Սան Սու Չժիի և այլոց կյանքի փորձությունները դարձել են իրենց ժողովուրդների արժանապատվության ու ոգու փորձության անբաժան էջեր։ Այդպես էլ մի օր կլինի նաև մեզանում․ երբ առանց դափնեպսակի ու շնորհակալական խոսքերի (որոնք նվիրյալի համար պարտադիր չեն) շատերը գերադասելու են տեսնել մարդու մեջ արժանապատվությունն ու անունը, պատիվն ու խոսքը՝ գերադասելով այն առավել, քան հայկական մորթապաշտությունն է ու անձնուրաց փողամոլությունը»,- նկատել է Գևորգյանը։

Կարապետյանի թիմը նաև պայքարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ապօրինի զավթման դեմ։ ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար 3.250 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։ Ի սկզբանե պարտված գործում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն արդեն իսկ վնասներ է հասցրել Հայաստանի Հանրապետությանը, այլ դեռ շարունակում է հասցնել՝ ահռելի գումարներ հատկացնելով լոբբիզմի համար։

Փաշինյանը նաև շարունակելու է բռնաճնշումները բոլոր ընդդիմադիրների, ազդեցիկ հոգևորականների, գործարարների, Սամվել Կարապետյանի դեմ, որոնք չեն համակերպվում Արցախը հանձնելու իշխանական քայլերի հետ։ Ինքը՝ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իր նպատակն արցախյան շարժումը վերջնականապես ոչնչացնելն է։ Անկախության հռչակմանը նվիրված իր ուղերձում նա հայտարարել է, թե չպետք է շարունակեն Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում։

Միայն վերջինիս հեռացնելով, իրապես ազգային ուժերով փոխելով երկրի չարորակ ընթացքը՝ հնարավոր կլինի դուրս գալ այս անդունդից։