Իսրայելն աջակցություն է հայտնել «Հեզբոլլահ»-ը զինաթափելու Լիբանանի ջանքերին
Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահ» շարժումը զինաթափելու ջանքերում՝ երկու երկրների համար անվտանգ ապագա ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Նախարարների խորհրդի վերջերս ընդունած որոշումը մինչև 2025 թվականի վերջը «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ նշանակալի իրադարձություն է դարձել։ Այս կարևոր իրադարձության լույսով Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահ»-ը զինաթափելու նրա ջանքերում և համատեղ աշխատել երկու երկրների համար ավելի անվտանգ ու կայուն ապագա ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Նեթանյահուի գրասենյակում հավելել են, որ եթե լիբանանյան զինված ուժերն «անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն» «Հեզբոլլահ»-ին զինաթափելու նպատակով, Իսրայելը պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում և Լիբանանի հարավում իսրայելական պաշտպանության բանակի ներկայության աստիճանական կրճատման ուղղությամբ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան