Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Չինական պաշտոնյաները ներկայացրել են աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը, որը, նրանց խոսքով, կկառուցվի Տիբեթի սարահարթում։ Դրա մակերեսը կկազմի 610 քառակուսի կիլոմետր, ինչը համեմատելի է Չիկագո քաղաքի չափերի հետ։ Հիմնականում անապատային տարածքում իրականացվող այս մասշտաբային արևային ծրագիրը հանգեցնելու է լանդշաֆտի անսպասելի փոփոխությունների։
Վահանակները ծառայում են որպես հողմապաշտպան պատնեշներ՝ նվազեցնելով փոշու և ավազի քանակը և դանդաղեցնելով հողի գոլորշիացումը, ինչը հնարավորություն է տալիս բուսականության ամրապնդվել։ Հազարավոր ոչխարներ, որոնց անվանել են «ֆոտոէլեկտրական ոչխարներ», արածում են այդ տարածքում։ Հայնան պրեֆեկտուրայի էներգետիկ վարչության ղեկավար Վան Անվեյը այս իրավիճակը բնութագրել է որպես «շահեկան» բազմաթիվ մակարդակներում։
Չինաստանը արևային վահանակներ է տեղադրում շատ ավելի արագ, քան աշխարհի որևէ այլ երկիր, և ներդրումները սկսում են արդյունք տալ։ Հինգշաբթի օրը հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 2025 թվականի առաջին վեց ամիսներին երկրում ածխաթթու գազի արտանետումները նվազել են 1%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ, ինչը շարունակել է 2024 թվականի մարտին սկսված միտումը։ Չինաստանը, որը ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողն է աշխարհում, ստիպված կլինի զգալիորեն կրճատել դրանք՝ կլիմայի համաշխարհային փոփոխությունների դանդաղեցման գործում իր դերը կատարելու համար։
Ըստ Լաուրի Մյուլիվիրտայի՝ հետազոտության հեղինակ, ֆինն վերլուծաբան և Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբանի, Չինաստանի կողմից հայտարարված նպատակին՝ 2060 թվականին ածխածնային չեզոքության հասնելու համար, անհրաժեշտ է, որ առաջիկա 35 տարիների ընթացքում արտանետումները միջինում տարեկան կրճատվեն 3%-ով։ «Չինաստանը պետք է հնարավորինս շուտ հասնի այդ 3% ցուցանիշին», — ասել է նա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...