Թուրքիան մտադիր է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացին
Թուրքիան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման հետ կապված գործընթացներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը՝ ի պատասխան հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացների շուրջ ստեղծված իրավիճակի և կողմերի միջև բանակցությունների հնարավոր նոր փուլերի վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքի։
«Մենք՝ որպես Թուրքիա, ընդգծում ենք մեր պատրաստակամությունը՝ ամեն հնարավորության դեպքում համապարփակ աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին», – ասել է գործակալության զրուցակիցը։
Այս դիրքորոշումը, նրա խոսքերով, «մնում է անփոփոխ»։
Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի ունեցավ ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ինչպես շարունակել նպաստել պատվիրակությունների միջև բանակցություններին, այնպես էլ կազմակերպել հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան