Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաշամը քաղաքական խնդիր չէ․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան
Տնտեսություն

2025թ. առաջին կիսամյակում թերակատարվել են թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

ՀՀ տնտեսական ակտիվությունը տարեսկզբի զգալի դանդաղումից հետո մարտ ամսից սկսել է կրկին արագանալ՝ հիմնականում պայմանավորված մի կողմից՝ արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ՝ բազայի էֆեկտի հաշվին, մյուս կողմից՝ այնպիսի «ոչ արտահանելի» ճյուղերի աճով, ինչպիսիք են ծառայություններն ու շինարարությունը։ Տնտեսական ակտիվության աճին արդյունաբերության ճյուղի նպաստումը բացասական է՝ -2.1 տոկոսային կետ, նախորդ տարվա վեց ամիսների համեմատ արդյունաբերության ճյուղում գրանցվել է թողարկման էական՝ 12.1%, նվազում։

Արդյունաբերության նվազումն առավելապես մշակող արդյունաբերության անկման պատճառով է, որն իր հերթին հիմնականում պայմանավորված է թանկարժեք մետաղների վերաարտահանման գործոնի չեզոքացմամբ: Ի դեպ, գործող իշխանությունները ոսկու վերաարտահանման պիկի ժամանակ գովերգում էին այդ երևույթը և հիմնավորում, որ դա ոչ թե ոսկու պարզ վերաարտահանում է, այլ իրականում հումքը ներմուծվում է ՀՀ, անցնում վերամշակում և հետո միայն որպես պատրաստի արտադրանք արտահանվում՝ զգալիորեն նպաստելով տնտեսական ակտիվության աճին։ Այժմ արդեն ընդհակառակը՝ նրանք նույն ջերմեռանդությամբ փորձում են ապացուցել, որ ոսկու վերաարտահանմամբ ստեղծած արդյունքը զրոյի էր ձգտում և գրեթե չէր նպաստում տնտեսական ակտիվության աճին, ավելին՝ այն անգամ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար։

Հարկ է ընդգծել, որ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումը մշակող արդյունաբերության նվազման միակ պատճառը չէ: Էական նվազում է արձանագրվել նաև այնպիսի կարևորագույն ենթաոլորտներում, ինչպիսիք են «խմիչքների արտադրությունը», «այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը» և «հագուստի արտադրությունը»։

2025թ. առաջին կիսամյակում խոր անկման մակարդակում են գտնվում թե՛ արտահանման և թե՛ ներմուծման ցուցանիշները։

  • 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ։

Պաշտոնական դրամաշնորհները ճշտված պլանի ցուցանիշից 29.4%-ով պակաս են։ Թերակատարման պատճառը դարձյալ նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականն է:

2025թ. առաջին կիսամյակում բյուջեի այլ եկամուտներն էապես գերազանցել են թե՛ առաջին կիսամյակի համար ծրագրված և թե՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին՝ պայմանավորված մի քանի եկամտատեսակների գծով մուտքերի զգալի աճով, ինչը դրանց որոշ մասի դեպքում մտորումների տեղիք է տալիս։ Մասնավորապես, բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից ու դեպոզիտներից ստացված տոկոսավճարների աճը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ լրացուցիչ ազատ միջոցներ են կուտակվել՝ փոխանակ դրանք ծախսերին ուղղվեին։ Իսկ պետական բյուջեի ծախսերը զգալիորեն թերակատարվել են։ Արդյունքում, հարկաբյուջետային քաղաքականությունը, փաստացի զսպել է տնտեսության զարգացումը։ Մինչդեռ, համաձայն 2025թ. պետական բյուջեի բյուջետային ուղերձի՝ 2025-2026թթ.-ին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսության վրա ունենալու է չեզոք ազդեցություն։

Ինչ վերաբերում է իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերին, դրանք շարունակաբար աճում են՝ այն դեպքում, երբ գործող իշխանությունները բազմիցս հայտարարում են, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։

  • 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի փաստացի մեծությունը 1,472.3 մլրդ դրամ է՝ ճշտված պլանի ցուցանիշից 14.8%-ով (255.0 մլրդ դրամով) պակաս։ Թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։

Որոշ պատասխանատու մարմինների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումը բավական մեծ է։ Օրինակ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դեպքում ծախսերի թերակատարումը 72.8% է, քաղաքաշինության կոմիտեի դեպքում՝ 58.7%, շրջակա միջավայրի նախարարության դեպքում՝ 34.3%, արտաքին հետախուզության ծառայության դեպքում՝ 32.4%, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դեպքում՝ 22.8%, էկոնոմիկայի նախարարության դեպքում՝ 22.3%, ԿԳՄՍ նախարարության դեպքում՝ 20.9%:

Ծրագրերի կատարողականների պատկերը բավական մտահոգիչ է։ Մասնավորապես, կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր նույնիսկ ծրագրվածի կիսով չափ չեն կատարվել։ Ավելին, դրանցից շատերի գծով արդեն մի քանի հաշվետու ժամանակահատված շարունակ խիստ ցածր կատարողական է գրանցվում։ Օրինակ՝ այնպիսի կարևորագույն ծրագրի կատարողականը, ինչպիսին է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատվության ներքո իրականացվող «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրը», ընդամենը 4.7% է: Նույն նախարարության «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը ևս աչքի է ընկնում չափազանց ցածր կատարողականով՝ 7.4%։ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող «Գյուղատնտեսության արդիականացման ծրագրի» կատարողականը նույնպես ծայրահեղ մտահոգիչ է՝ 12.6%։ Այս փաստերը խոսում են գործող կառավարության ոչ բավարար մակարդակի կառավարման մասին։

  • 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 39.2 մլրդ դրամ պակասուրդ, որը շուրջ 8.3 անգամ պակաս է ճշտված պլանով ծրագրված պակասուրդից։ Այսինքն՝ բյուջեի կատարումն այս անգամ ևս էապես (շուրջ 286.1 մլրդ դրամով) շեղվել է պլանից: Պլանավորվածից պակաս պակասուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի ցածր կատարողականով, որը հանգեցրել է ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցների աճի։

Ի դեպ, բյուջեի պակասուրդի հաստատված ցուցանիշը 315.9 մլրդ դրամից ճշտման արդյունքում բարձրացվել էր 325.3 մլրդ դրամի, մինչդեռ փաստացի պակասուրդը հաստատված ցուցանիշից անգամներով ցածր է եղել։ Սա կրկին անգամ հաստատում է այն մտահոգությունը, որ բյուջետային պլանավորման ոլորտում կառավարության խնդիրները պահպանվում են։