Արմավիրում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան գյուղի ջրատարի մոտ զենք-զինամթերք է թողել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, «Մաուզեր» ինքնաձիգ, տարբեր տեսակի հրացաններ, «Գլոկ» ատրճանակ, «Բայկալ» ատրճանակ, «G1» տիպի 4 նռնակ, «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 2 հակատանկային ական, մոտ 5 մետր դետոնացիոն լար, զինվորական կապի սարքավորում, մեկնարկային ատրճանակի լուսաձայնային 5 փամփուշտ, ինքնաձիգի 4 փամփշտատուփ, որոնցից 2-ը՝ ամբողջությամբ լիցքավորված և ինքնաձիգի 730 փամփուշտ։ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...