Պատրաստ են գնալ այնպիսի զիջումների, որ կասկածի տակ են դնում մեր ազգային ինինքնության հիմնասյուները
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ Մամուլում և սոցիալական ցանցերում երեկվա հրապարակումներն ու ահազանգերը գույժի նման սթափեցնող են: «Վերանորոգման» անվան տակ սկսվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումը։
Պաշտոնական ձևակերպումն է՝ «մեկ տարվա շինարարություն», սակայն քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, այդ շինարարությունը երբեք էլ չի ավարտվի։
Ակնհայտ է զուգադիպության ոչ պատահականությունը։ Մի կողմից՝ Ալիևի հետ ԱՄՆ-ում ստորագրված կեղծ խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից՝ սրա ստորագրման անմիջապես հաջորդ օրը սկսված «վերանորոգումը»։ Միջազգային քաղաքականության լեզվով սա ուղերձ է՝ Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք կասկածի տակ են դնում մեր ազգային հիշողության և ինքնության հիմնասյուները։
Թուրքիայի երկարամյա պահանջներից մեկը եղել է Ցեղասպանության ուրացումը։ Եվ այսօր դրա գործնական արտահայտությունն առաջին քայլով կարող է լինել մեր ազգային հիշողության ամենակարևոր խորհրդանիշի՝ Ծիծեռնակաբերդի ապամոնտաժումը։ Շինարարության եռուզեռի նկարներն ու պատկերները կարող են ներկայացվել Էրդողանին որպես քաղաքական հաշվետվություն, իսկ ներսում հանրությանը մատուցվել որպես «վերանորոգման աշխատանքներ»։
Սա արդեն միայն մշակութային ժառանգության հարց չէ։ Սա պետականության և ինքնիշխանության հարց է։ Քանդելով հիշողության խորհրդանիշը՝ մեզ պարտադրում են հրաժարվել մեր պատմական շարունակականությունից և ընդունել պարտադրված «խաղաղության» օրակարգը։
Ու՞ր եք քաղաքացիական հասարակություն, քաղաքական ուժեր և մտավորականություն: Այս պահին է՞լ համախմբում չի լինի հասարակական լայն դիմադրության ցուցադրմամբ։ Ծիծեռնակաբերդի յուրաքանչյուր քարը պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ հայ ժողովրդին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027