Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

ԶՊՄԿ հովանավորությամբ վերաօծվեց Փուխրուտ գյուղի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

Քաջարան համայնքի Փուխրուտ գյուղն այլևս գործող եկեղեցի ունի։ Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ բնակավայրի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու օծման արարողություն՝ Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։ Ըստ ամենայնի՝ դա նախօրեին տեղի ունեցած Քաջարանի օրվան նվիրված տոնակատարության շարունակությունն էր։

17-րդ դարում վերաշինված եկեղեցին տխուր ճակատագիր կունենար, եթե փուխրուտցիները չձեռնարկեին հավատի այդ տաճարի վերակառուցման աստվածահաճո գործը։

Սանկտ Պետերբուրգում բնակվող հայտնի բժիշկ, այդ քաղաքի թոքաբանության ինստիտուտի թոքային վիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ 2018 թվականին դրամահավաք կազմակերպվեց, և սկսվեց խոնարհված եկեղեցու նորոգման աշխատանքները։ Գործին նեցուկ եղավ, նախևառաջ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Քաջարանի համայնքապետարանը և այլ բարերարներ, ովքեր չցանկացան, որ իրենց անունը հրապարակվի։

Եկեղեցու օծման օրը մարդաշատ էր գյուղը։ Նորոգ եկեղեցում կատարվեց օծման կարգ, սուրբ մեռոնով օծվեցին խորանը, սյուները։

Մնում է հուսալ, որ նորոգ եկեղեցին որոշ  աշխուժություն կհաղորդի դատարկված գյուղին, որ միայն ամռանն է կենդանության նշաններ ցույց տալիս հովեկների հաշվին։

Արարողությանը մասնակցում էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Կազմակերպիչները, նախևառաջ, Դավիթ Համբարձումյանը ջանացել էին, որ տոնական օրը գյուղում կազմակերպվի պատշաճ մակարդակով և դա հաջողվեց։

Օրվա խորհուրդը բարեմաղթանքի խոսքերով արժևորեցին Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, եկեղեցու նորոգման նախաձեռնության հեղինակ Արմեն Ավետիսյանը, փուխրուտցիներ Հասմիկ Համբարձումյանը, Լիլիթ Իսրայելյանը, Կարեն Թադևոսյանը։

Հնչեց նաև երգ–երաժշտություն, պարային կատարումներով հանդես եկան Քաջարանի արվեստի դպրոցի և մշակույթի պալատի սաները։

Տոնական  արարողությունից հետո համայնքապետ Մանվել Փարամազյանի կողմից մատուցվեց մատաղ։

Քաջարան համայնքում Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին դարձավ չորրորդ գործողը, մինչ այդ գործող էին դարձել Վերին Հանդ գյուղի Սուրբ Աստվածածինը, Քաջարանց գյուղի Սուրբ Հակոբը, Քրդիկանցի սուրբ Աստվածածինը։

Փուխրուտը պատմական Ձորք գավառի հինավուրց գյուղ է՝ նախկինում անվանվել է Բեխորոտ։ Բնակավայրի մասին առաջին հիշատակումը Տաթևի վանքի հին հարկացուցակում է՝ ամրագրված Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ։

Ըստ ավանդության՝ Դավիթ Բեկի ազատագրական բանակին գյուղերից ամենաշատ քանակով ձիավոր է հատկացրել Փուխրուտը։

1736 թվականին այս գյուղով է անցել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, որ գնացել է Մուղան՝ մասնակցելու Նադիր շահի թագադրությանը։

Փուխրուտում 1686 թվականին չքնաղ մի ավետարան է ստեղծվել, որ այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Վահրամ Օրբելյան