Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ֆասթ Բանկն ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ

Ֆասթ Բանկը գերմանական «Agents for Impact» կազմակերպության կողմից իրականացված գնահատման արդյունքում ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ, որը համապատասխանում է «GOOD» (Լավ) մակարդակին: Գնահատումը հաշվի է առնում կառավարման որակը, սոցիալական պատասխանատվությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ինչպես գործառնական, այնպես էլ ռազմավարական մակարդակներում: 

Զեկույցի համաձայն՝ Ֆասթ Բանկի ընդհանուր կայունության կատարողականն զգալիորեն գերազանցում է համաշխարհային ընդունելիության շեմը՝ ընդգծելով նրա հանձնառությունը պատասխանատու ֆինանսավորման, ներառական տնտեսական աճի և էթիկական կառավարմանը: Վարկանիշով ընդգծվել է նաև Բանկի նվիրվածությունը հաճախորդակենտրոն և սոցիալական բոլոր շերտերին հասանելի ծառայությունների քաղաքականությունը։

Ֆասթ Բանկի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման մենեջեր Միսակ Ավագյանի խոսքով՝ ստացված վարկանիշն արտացոլում է Բանկի նշանակալի առաջընթացը և համապատասխանությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման SDG նպատակներին և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության և կառավարման ESG սկզբունքներին. «Վարկանիշը բացում է նոր հնարավորություններ զարգացնելու և խորացնելու Բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայունության վրա հիմնված նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակներում։ Պետք է նշել նաև, որ համաձայն զեկույցի՝ Բանկը զգալի առաջընթաց է գրանցել վարկավորման գործընթացներում բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատման պրակտիկա ներառելու առումով», - ասել է նա։

Հավելենք նաև, որ գնահատականն ստացվել է AFISAR կայունության համապատասխանության վարկանիշային մասնագիտացված գործիքի միջոցով անցկացված անկախ գնահատման արդյունքում։ Գնահատվել է Բանկի կայուն զարգացման նպատակների՝ աղքատության վերացման, գենդերային հավասարության, արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի, ներառական համայնքներին աջակցելու, հավասարությունը խթանելու և այլ գործընթացները։ Բնապահպանական ոլորտում ևս Ֆասթ Բանկն սկսել է զարգացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հիմնարար համակարգեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։