Հայաստանի ապագան գրավադրված է. Փաշինյանի կառավարությունը ժողովրդին պարտքի տակ է պահում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հուլիսի վերջին արձանագրվել է մի իրականություն, որը կուլիսներում այլեւս չեն թաքցնում. Հայաստանի պետական պարտքի աճն արագանում է՝ իշխանության անգործության կամ վատ կառավարման հետեւանքով։ Պաշտոնական թվերը հնչում են սառը, բայց դրանց հետեւում փոխառությունների ցիկլի մեջ խրված պետությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթը, Ազգային վիճակագրական տվյալներից եւ «Լույսի»-ի վերլուծությունները համադրելով, պարզեց, որ • Պետական պարտքը 2024-ի հուլիսի համեմատ աճել է 14.3%-ով՝ հասնելով շուրջ 14.1 մլրդ ԱՄՆ դոլարի։ • Կառավարության պարտքը ավելի բարձր տեմպով՝ 14.8%-ով, կազմելով արդեն 13.6 մլրդ դոլար։ • Ներքին պարտքը (դրամով) աճել է 16.2%-ով, իսկ արտաքին պարտքը՝ 11.9%-ով։ Սրանք պարզապես թվեր չեն, սրանք սերունդների վրա դրված պարտավորություններ են։ Այս թվերի տակ դանդաղորեն կքում է պետությունը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին վարժեցվել է ապրել ոչ թե ստեղծելով, այլ վերցնելով։ Իշխանության համար սա նորություն չէ, բայց ոչ էլ խնդիր. քանի դեռ փող տալիս են, նրանք կառավարման անվերջ վարժություն են անում՝ առանց բովանդակության, առանց ծրագրի, առանց հաշվարկի ու կանխատեսումների։ Պարզապես՝ քաղաքական կապրիզներով: Իսկ մենք՝ քաղաքացիներս, ոչ միայն չենք տեսնում զարգացման էական արդյունքներ, այլեւ դառնում ենք պարտքի գին վճարողներ… Ու առանց հարցնելու»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»