FlyOne-ն ու ընկերության գլխավոր գործադիր տնօրենը՝ Մոլդովայի հետախուզական ծառայության հատուկ ցանկում
«Azatutyun». FlyOne ընկերությունն ու դրա գլխավոր գործադիր տնօրենը հայտնվել են Մոլդովայի հետախուզական ծառայության հատուկ ցանկում՝ միջազգային պատժամիջոցների տակ հայտնված անձանց հետ ենթադրյալ կապի պատճառով։
Ընկերությունից իշխանությունների որոշումն անհիմն են համարում՝ հայտարարելով քաղաքական հետապնդման մասին։
«FlyOne ընկերության ներառումը նման ցուցակում՝ իբր պատժամիջոցների տակ ընկած սուբյեկտների հետ կապ ունեցող անձանց շարքում, ամբողջովին անհիմն է, զուրկ է ապացույցներից և ունի քաղաքական հետապնդման բնույթ ինչպես ընկերության, այնպես էլ դրա գործընկերների նկատմամբ։ Հետևաբար, Մոլդովայի Հետախուզության և անվտանգության ծառայության 2025թ․ օգոստոսի 21-ի №53 որոշումը վիճարկվել է դատարանում, և Գլխավոր դատախազություն ներկայացվել է քրեական հայց», – հայտարարել են FlyOne-ից։
FlyOne-ի գլխավոր գործադիր տնօրենը Վլադիմիր Ցեբոտարին է։ Նա եղել է Մոլդովայի արդարադատության նախկին նախարարը։ Ըստ մոլդովական լրատվամիջոցների՝ Ցեբոտարին «Մոլդովայի ժամանակակից ժողովրդավարական» կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից մեկն է։ Ընդդիմադիր այս ուժը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթեր 2028 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Մոլդովայի Հետախուզության և անվտանգության ծառայության փաստաթղթի համաձայն՝ FlyOne ընկերության գլխավոր գործադիր ղեկավարը փոխկապակցված է մոլդովացի օլիգարխ, Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ, մեծահարուստ Վլադիմիր Պլախոտնյուկի գործունեության հետ, որը այս ամիս ձերբակալվել էր Հունաստանում։
Ընկերությունից, ի դեպ, հերքում են տեղեկությունները, թե FlyOne-ը հատուկ ցուցակում է հայտնվել դեպի Ռուսաստան չվերթներ իրականացնելու համար։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան