Կարեն Կարապետյան․ Փաշինյանը հաստատել է բռնապետական համակարգ
Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով ընդամենը նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիր, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Իլհամ Ալիևի հետ խաղաղության հետագա գործընթացները շարունակելու վերաբերյալ։ Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ հանդիպման իրական իմաստը «Զանգեզուրի միջանցքի» հանձնումն էր, որն անվանվեց «Թրամփի երթուղի»։ Դա, իր հերթին, առաջացրեց նոր անվտանգային խնդիրներ։ Ռուսաստանն ու Իրանը մտահոգություններ են հայտնում միջանցքի շուրջ։ Մասնավորապես, Իրանը կոշտ դիրքորոշում ունի՝ ընդգծելով, որ երրորդ ուժի ներկայությունը հայ-իրանական սահմանին նոր խնդիրներ կստեղծի։
Կարեն Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի կողմից այդ հատվածի արտապատվիրակումը նշանակում է ինքնիշխանության կորուստ․
«Երբ դու տարածքից ինչ-որ մի հատված արտապատվիրակում ես երրորդ կողմին, նշանակում է՝ վերահսկողություն չես ունենալու դրա նկատմամբ»։
Վերլուծաբանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը արդեն իսկ բռնապետության հաստատում է․
«Ընդդիմության յուրաքանչյուր խոսք և գործունեություն վերածվում է քրեական գործերի, կեղծ դատավարությունների։ Ականատես ենք Միքայել և Բագրատ Սրբազանների դատավարություններին, ՀԷՑ-ի խլմանը, Սամվել Կարապետյանի կալանավորմանը»։
Կարեն Կարապետյանը համոզված է, որ այդ ամենը ոչ միայն ընդդիմության ճնշման, այլ նաև ժողովրդի մեջ վախի մթնոլորտի տարածման նպատակ ունի, ինչը Փաշինյանի հաշվարկով կօգնի նրան վերընտրվել հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ։
Վերլուծաբանը անդրադարձավ նաև ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ նշելով, որ այդ քայլը խիստ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար․
«Ոչ մի ներդրող չի ցանկանա Հայաստանում լուրջ ներդրումներ իրականացնել՝ աչքի առաջ ունենալով, որ ցանկացած խոսք, որը դուր չի գա Փաշինյանին, կարող է հանգեցնել ունեզրկման։ Կխլեն ունեցվածքը ոչ թե օրենքի շրջանակներում, այլ ՔՊ-ական բիոզանգվածի բիրտ գործողությունների արդյունքում»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027