Իրանը հայտարարել է, որ եվրոպական երկրները snapback մեխանիզմը գործարկելու իրավական հիմքեր չունեն
Եվրոպական եռյակն իրավական հիմքեր չունի 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում snapback մեխանիզմը գործարկելու համար: Ինչպես
«Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
Ղարիբաբադիի խոսքով՝ Թեհրանը լայնածավալ բանակցություններ է վարել երեք եվրոպական պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցչի հետ։
«Մեր ուշադրության կենտրոնում էր հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի հարցը։ Մենք մանրամասն քննարկել ենք այս բանաձևի նկատմամբ եվրոպական մոտեցումը», – բացատրել է նա։
«Մենք իրավական տեսանկյունից շատ հստակ հասկացրեցինք եվրոպացիներին, որ նրանք իրավաբանորեն չեն կարող կիրառել snapback մեխանիզմը։ Նման գործողության համար իրավական հիմք չկա, և մենք մանրամասնել ենք այդ հիմքերը նրանց համար»,- ընդգծել է Ղարիբաբադին։
Նա նաև նշել է, որ Իրանի տվյալները ցույց են տալիս, որ եվրոպացիները ոչ միայն չեն կարողացել իրականացնել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը վերջին յոթ տարիների ընթացքում, այլև նույնիսկ լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառել Իրանի դեմ, այդ թվում՝ ծովային ոլորտում»,- նշել է նա։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ փոխարտգործնախարարը նաև զգուշացրել է երեք եվրոպական տերություններին չդիմել snapback մեխանիզմին՝ ընդգծելով, որ Իրանի դեմ մեխանիզմի ակտիվացումը, հավանաբար, կազդի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ընթացող բանակցությունների վրա։
Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը հայտնել են, որ օգոստոսի 28-ին կգործարկեն Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման snapback մեխանիզմը՝ դրանով իսկ փորձելով մեծացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան