«Ապրելու երկիր»-ը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ ակտիվացել են նաեւ արտախորհրդարանական ուժերը։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրենց գործունեությունը հիմնականում ծավալվում է մարզերում, մասնավորապես՝ Փարաքարում, Նոյեմբերյանում, Տաթեւում, որտեղ կուսակցությունն արդեն իշխանություն ունի։
Առաքելյանի խոսքով՝ հանդիպումների եւ քննարկումների նպատակը թիմի ընդլայնումն ու նոր համախոհների ներգրավումն է. «Մենք վստահ ենք, որ կան բազմաթիվ կարող անհատներ, որոնք պետք է պատասխանատվություն ստանձնեն այս ծանրագույն իրավիճակում։ Նպատակն էլ խորհրդարանական ընտրություններին պատրաստ լինելն է»։
Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ թեկնածուի հարցը դեռեւս որոշված չէ. «Ժամանակ ունենք առավել արդյունավետ մեխանիզմով հանդես գալու համար», – ասաց նա՝ չբացառելով նաեւ այլ ուժերի հետ համախմբումը, եթե լինի արժեքների ու գաղափարների շուրջ համակարծություն։ Փողոցային պայքար այս պահին չեն պլանավորում, բայց նաեւ չեն բացառում։
Անդրադառնալով Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրին՝ Առաքելյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը բաց է թողել բացառիկ հնարավորությունը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցը տեղում բարձրացնելու համար։ «Գերիների վերադարձի համար սա լավագույն շանսն էր։ Մենք արդեն հույս չունենք ՀՀ իշխանություններից եւ աշխատում ենք միջազգային հանրության հետ՝ ներկայացնելով ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ մյուսների վերաբերյալ կեղծ դատավարությունները։ Միջազգային ճնշումն այս պահին միակ հնարավորությունը կլինի մեր գերիներին ազատելու համար», – նշեց նա»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»