Ոստիկաններին հանձնարարվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ ուժեղացված ծառայությունները կազմակերպել
Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարության ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության առանցքային թեման նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումներն էին։
Այս համատեքստում Արամ Ղազարյանն անձնակազմին փոխանցել է ՆԳ նախարարի սկզբունքային մոտեցումները՝ կանխարգելել հակաիրավական արարքները և օպերատիվ արձագանքել ցանկացած իրավախախտման։
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուժեղացված ծառայությունները կազմակերպել և իրականացնել անձնակազմի արդյունավետ տեղաբաշխմամբ ու փոխհամագործակցված՝ անկախ ծառայության գործառույթներից, ինչպես նաև միջոցառումները ծրագրելիս հիմնվել համապատասխան վերլուծությունների վրա։
Քննարկման առարկա են դարձել հանցավորության առանձին ուղղությունների դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու վերաբերյալ հարցեր։
Արամ Ղազարյանն անձնակազմից պահանջել է ներդնել առավելագույն ջանքեր՝ դեպք-պատահարները բացառելու և հասարակական լիարժեք անվտանգություն ապահովելու համար։






















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...