ԱՄՆ պետքարտուղարը Ֆիդանի քննարկել է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտության կարգավորումը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորումը։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և մեր համագործակցությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ»,- նշվել է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանը իրենց շարունակական աջակցությունը և համաձայնության են եկել շարունակական դիվանագիտության անհրաժեշտության հարցում՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը երկարատև, բանակցային կարգավորման միջոցով ավարտին հասցնելու համար:
Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Կողմերը նաև անդրադարձել են Գազայի իրավիճակին, որտեղ Ֆիդանը շեշտել է մարդասիրական պայմանների բարելավման և հրադադարի հասնելու անհրաժեշտությունը։Օրակարգի մաս են կազմել նաև Սիրիայի վերաբերյալ հարցերը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան