Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից. Արցախի մշակույթի նախարարություն
Այսօր՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը։
Հատուկ ցավով ենք ընդգծում, որ Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մշակույթի նախարարությունը
«Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։
Առաջին Արցախյան պատերազմի տարիներից 777 հայ շարունակում են համարվել անհետ կորած։
2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առ այսօր անհայտ է 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը։
2023 թ․ սեպտեմբերին Արցախի բռնազավթման և հետագա բռնի տեղահանության ընթացքում 42 անձ շարունակում է համարվել անհետ կորած։
Ադրբեջանը ամբողջական պատասխանատվություն է կրում բռնի անհետացումների և այդ ողբերգության հետ կապված մշակութային վկայությունների ոչնչացման համար։ Ստեփանակերտի թանգարանի թալանը և ոչնչացումը ոչ միայն հանցագործություն է Արցախի ժողովրդի հիշողության դեմ, այլև՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
Այսօր ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները չեն կատարել իրենց առաքելությունը՝ պաշտպանելու բռնի անհետացումների զոհերին և պահպանելու մշակութային ժառանգությունը։ Նրանց անգործությունը նպաստում է անպատժելիությանը։
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սեփական հողին միակ արդյունավետ մեխանիզմն է մշակութային ժառանգության պաշտպանության, անհետ կորածների հիշատակի վերականգնման և մեր ինքնության պահպանման համար։
Հարգում ենք յուրաքանչյուր անհետ կորածի հիշատակը և հաստատում․ մեր պայքարը ճշմարտության և վերադարձի համար շարունակվելու է»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...