Եթե Պուտինը մինչև սեպտեմբերի 1-ը չհանդիպի Զելենսկու հետ, Ֆրանսիան կաջակցի ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև երկուշաբթի՝ սեպտեմբերի 1-ը, չհամաձայնի հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, Ֆրանսիան բացեիբաց հանդես կգա Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցների սահմանման օգտին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակրոնն այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։«Ես կարծում եմ, որ դա հերթական անգամ կնշանակի, որ նախագահ Պուտինը մոլորեցրել է նախագահ Թրամփին։ Դա չի կարող անպատասխան մնալ», – Le Monde թերթը մեջբերել է Մակրոնի խոսքերը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ առաջիկա հանգստյան օրերին նա բանակցություններ է ունենալու Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Եթե հաջորդ շաբաթ մենք համոզվենք, որ կրկին, ամիսներ շարունակ չկատարված խոստումներից հետո, Պուտին-Զելենսկի հանդիպումը տեղի չի ունեցել, մենք բացահայտորեն կաջակցենք պատժամիջոցների սահմանմանը Ռուսաստանի դեմ»,– հավելել է Մակրոնը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան