Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Ես վստահ եմ, որ չի արվում այն, ինչ պետք է արվի գերիների հարցով. Աշոտ Ղուլյան



Ես չեմ կարող շատ կոնկրետ բացատրություններ տալ, թե ինչի մասին է վաշինգտոնյան փաստաթուղթը, բայց այն, որ այդ փաստաթուղթը նախապատրաստվել է շատ գաղտնի պայմաններում և միայն պատահական արտահոսք է եղել, որ մեկ շաբաթ հետո Վաշինգտոնում հանդիպում է սպասում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին և ինչ-որ բաներ պետք է ստորագրեն, ինձ թույլ է տալիս ենթադրել, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման նախապատրաստության մոդերատորությունը Հայաստանում չի արվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային Ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Պարզապես Հայաստանին ասվել է, որ դուք հանգիստ նստեք, մենք ամեն ինչ պատրաստելու ենք, և երբ որ պահը գա, մենք ասելու ենք՝ որտեղ գաք, ինչ անեք։  Դա է պատճառը, որ այսօր մեր հասարակությունը երկիմաստ տպավորության տակ է։ Խոսում են խաղաղության մասին, բայց այս խաղաղությունը չի կարող վերջնական լինել, որովհետև եթե սա խաղաղություն է հաստատում, ապա Ադրբեջանի բանտերում հայեր չպիտի մնային, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերեր գոնե Հայաստանի տարածքներից։ Եթե սա խաղաղություն է, Ադրբեջանի նախագահը չպիտի 10 օր հետո Քարվաճառում իր ելույթում մի քանի անգամ նշեր հայ ժողովրդի հիվանդ լինելու մասին։  Եթե այսպիսին է խաղաղությունը, ես դրան չեմ կարող հավատալ»,–ասաց նա։

Խոսելով ՀՀ իշխանությունների մասին, Ղուլյանն ասաց. «Այսօրվա իշխանությունները երկու կարևոր բաց ունեն, որ նման պայմաններում խոշոր, մեծ ողբերգությունից, պատերազմից հետո չեն փորձում միավորել մեր հասարակությանը և իր համար շատ ավելի ընդունելի է հանրային այս բաժանարար գծերը, սև-սպիտակները, նախկինները, ներկաները, որի պայմաններում անհնարին է նույնիսկ լավ բանը ներկայացնել ժողովրդին։ Այս չհավատալու իրողությունը հենց դրանից է գալիս։ Եվ երկրորդը այն անվստահության մեծ պատը, որ կա այսօրվա իշխանությունների որոշումների, նրանց կողմից ներկայացված հարցերի նկատմամբ։ Մենք այս վեց-յոթ տարիներին բազմաթիվ անգամ համոզվել ենք, որ իշխանության ասածն ու արածը որևէ կերպ իրար չի բռնում։

Այն իշխանությունը, որը մինչև 2020 թվականի սեպտեմբերը իրար գլուխ էր պատռում Արցախ գալու, Արցախի անկախության տոնը նշելու համար, այսօր խոսում է Արցախի անկախության տոն չլինելու մասին։ Տպավորություն է, որ մեզ փորձում են համոզել, որ այդ նախորդ տարիների կյանքը մեզ հետ չի եղել։

Շատ կասկածելի է նաև այն դրվագը, որ այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել, որ չկա այդպիսի հանդիպում, որ գերիների մասին չխոսվի, պարզապես այդ թեման շատ նուրբ է և դրա մասին պետք չի խոսել մինչև կոնկրետ արդյունք ունենալը։ Այդ բացատրության մեջ  ռացիոնալ հատիկներ կան, բայց ես վստահ եմ, որ չի արվում այն, ինչ պետք է արվի, չի արվում այն մասշտաբով, որը պետք է արվի։ Բոլոր այն մարդիկ, որ այսօր Բաքվի բանտերում են, և մեր ռազմագերիները, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որ այսօր շինծու դատավարության առաջ են կանգնած, նրանք արժանի են, որպեսզի օր առաջ վերադառնան իրենց ընտանիքներին»,– ընդգծեց Աշոտ Ղուլյանը։