Ռուսաստանը զանգվածային հրթիռային և դրոնային հարված է հասցրել Ուկրաինային
Ռուսաստանի զինված ուժերը օգոստոսի 30-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքին՝ կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև օդային, ցամաքային և ծովային բազավորման հրթիռներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ օդուժի հրամանատարությունը։
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հայտնաբերել են 582 թիրախ, որոնց թվում՝ 537 «Շահեդ» տիպի դրոններ և նմանակող ԱԹՍ-ներ, ութ «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռներ և 37 թևավոր ու ավիացիոն հրթիռներ՝ «Կալիբր», Իքս-101, «Իսկանդեր-Կ» ու X-59։
Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ուկրաինական ՀՕՊ-ը խոցել կամ ճնշել է 548 թիրախ՝ այդ թվում 510 դրոն, վեց բալիստիկ և 32 թևավոր հրթիռ։ Միաժամանակ արձանագրվել են հինգ հրթիռի և 24 «Շահեդի» հարվածներ յոթ վայրերում, ինչպես նաև 21 դեպք՝ խոցված թիրախների բեկորների անկման հետևանքով։
Զապորոժյեի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ գիշերային հարվածների հետևանքով վնասվել է 14 բազմահարկ շենք, ավելի քան 40 առանձնատուն, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկություններ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է մեկ քաղաքացի, վիրավորվել՝ 24-ը, այդ թվում՝ երեք երեխա։ Տասներկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։
Ռուսական զորքերը համակցված հարված են հասցրել նաև Դնեպրոպետրովսկի մարզին։ Տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Լիսակի փոխանցմամբ՝ Դնեպրում և Պավլոգրադում վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, Նիկոպոլ համայնքում՝ ձեռնարկություն և բենզալցակայան։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան