Խոստումներից հոգնած հասարակության պահանջը․ իրական այլընտրանքային շարժում
Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց է վերածվել դատարկ խոստումների շուկայի։ Կուսակցություններն ու քաղաքական գործիչները մտածում են միայն իրենց մասին՝ սեփական աթոռների պահպանման օրակարգով։ Հասարակությունը կորցրել է վերջին հույսի նշույլներն անգամ՝ տեսնելով, որ ամեն մի հայտարարություն ավարտվում է հերթական խաբկանքով։
Այս իրավիճակում «Մեր ձևով» շարժումը հույսեր է ծնել։ Նրա ուղերձը պարզ է․ «Դադարենք սպասելուց, սկսենք ինքներս կառուցել երկիրը»: Սա գործի կոչ է` ուղղված մարդկանց, ովքեր ուզում են իրական արդյունք։
Սամվել Կարապետյանը տարբերվում է ավանդական քաղաքական խաղացողներից։ Նա գործերով է խոսում, ոչ թե ելույթներով։ Նրա իրականացրած ծրագրերը տարիներ շարունակ փոխել են կյանքեր՝ առանց աղմկոտ գովազդի։ Այժմ, երբ ժողովուրդը խիստ հիասթափված է իշխանական էլիտայից, Կարապետյանը դառնում է այն հազվագյուտ դեմքը, ում անունը կապվում է իրական արդյունքի, ոչ թե կեղծ պրոպագանդայի հետ։
Կարապետյանը գործարար է, ոչ թե քաղաքական գործիչ։ Բայց հենց դա էլ նրա առավելությունն է։ Նա ապացուցել է, որ կարող է իրականացնել այն, ինչ մյուսները միայն խոստանում են։ Եվ այսօր Հայաստանի քաղաքացիները պետք են ոչ թե խոստում տվողներ, այլ գործ անողներ։
Այս շարժման մեկնարկը զրոյից չի սկսվում։ Այն ընդամենը շարունակությունն է այն աշխատանքի, որն արդեն կատարվել է։ Նույնիսկ անօրինական կալանքի պայմաններում Կարապետյանի ծրագրերը շարունակել են գործել, պարտավորությունները՝ կատարվել։ Սա վկայում է, որ շարժումն ունի կենսունակ հիմք, որը ոչ մի իշխանություն չի կարող խեղդել։
Չնայած Կարապետյանը քաղաքականությամբ չի զբաղվել, նրա կազմած թիմը արդեն պատրաստ է մտնել քաղաքական դաշտ՝ շարժումը վերածելով համակարգված ուժի։
Այսօր ժողովուրդը պահանջում է այլընտրանքային ապագա։ Սամվել Կարապետյանը ունի բոլոր հնարավորությունները՝ այդ պահանջը իրականություն դարձնելու համար։ Եթե այս ճանապարհը չշարունակվի, ապա ներկա կառավարությունը կպահպանի իր դիրքերը երկար ժամանակ, ինչը հղի է նոր վտանգներով երկրի համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027