Ռուսաստանի ուղերձը Հայաստանին. «Սպայկա»-ով բացվում է պանդորայի արկղը
Past.am-ը գրում է.
Ռուսաստանի կողմից «Սպայկա»-ի հարյուրավոր բեռնատարների կանգնեցումը պատահականություն չէ։ Դա ուղիղ մեսիջ է․ Մոսկվան ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքական տատանումները անպատասխան չեն մնալու։ Ոչ վաղ անցյակում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ու այլ պաշտոնյաներ ուղիղ տեքստով զգուշացրել են այդ մասին։
«Սպայկա»-ն ընտրվել է որպես թիրախ ոչ պատահմամբ․ այն Հայաստանի գյուղմթերքի արտահանման ողնաշարն է։ Հենց այդ պատճառով հարվածն ուղղված է ոչ միայն մեկ ընկերության դեմ, այլև Հայաստանի տնտեսության ամենազգայուն հատվածին։
Սա սկիզբն է։ «Սպայկա»-ի դեպքը միայն նախազգուշացում է, որ եթե Հայաստանը շարունակի որդեգրած գիծը, ապա ճնշումները շատ արագ կծավալվեն մյուս ոլորտներում։ Բառացիորեն հաշված օրերի ընթացքում պատժամիջոցները կարող են տարածվել ոչ միայն գյուղմթերքի, այլև էներգակիրների, տրանսպորտային կապերի կամ տնտեսական այլ հոսքերի վրա։
Եթե պետական կառույցները ադեկվատ չարձագանքեն, Հայաստանը կանգնելու է նոր, ավելի ծանր ճնշումների ու տնտեսական կաթվածի վտանգի առաջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027