Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա. Ոսկան Սարգսյան
Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Նոյեմբերյան համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 15 աշակերտ։ Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ առաջին դասարանում կա մեկ աշակերտ, ավարտական ՝ 12-րդ դասարանում աշակերտ չկա, քանի որ Արցախից բռնագաղթած, Բարեկամավանում հաստատված ընտանիքը տուն է գնել Բերդավանում, այս ընտանիքի զավակն այնտեղ է դպրոցն ավարտելու։
Բարեկամավանի դպրոցի 1-ին, 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում կա մեկական աշակերտ։ Դպրոցի տնօրենը հայտնեց՝ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու ձմռանը դպրոցի ջեռուցման խնդիրը, քանզի վառելափայտ վաճառողները խորանարդ մետրը 28 հազար դրամով են ծախում։ Ա․Ազատյանն ասաց, որ ամռանը, երբ ինքը արձակուրդում է եղել, Տավուշի մարզպետարանն ինչ-որ ծրագրով Բարեկամավանի դպրոցում արևային կայան է տեղադրել, սակայն պարզ չէ այդ կայանի հզորությունը, այն ինչքանո՞վ կարող է ապահովել դպրոցի ջեռուցումը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...