Բելառուսում տեղի ունեցող ՀԱՊԿ զորավարժություններում կմշակվի միջուկային զենքի կիրառումը
Բելառուսում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2025», «Որոնում-2025» և «էշելոն-2025» զորավարժությունները: Դրանց մասնակցում է ավելի քան 2000 զինվորական Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ զորավարժություններում կներգրավվեն 450 միավոր սպառազինություն և տեխնիկա, այդ թվում՝ 9 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև տարբեր տեսակի ավելի քան 70 անօդաչու թռչող սարք:
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական հրամանով՝ զորավարժությունները արևմտյան և հարավային սահմաններից տեղափոխվել են երկրի խորքը՝ հայտնել է Մինսկը:
Նրա խոսքով՝ զորավարժությունները կներառեն միջուկային զենքի կիրառման պլանավորում՝ առանց դրա օգտագործման։ «Չի կարելի կիրառել այն, ինչը սպառնալիք է ամբողջ աշխարհի, համաշխարհային անվտանգության համար։ Բայց մենք կսովորենք, թե ինչպես դա պլանավորել»,- ասել է գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել