Տնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնես
Մասնագիտությամբ մանկավարժ Աստղիկ Ղազարյանը չորս տարի առաջ իր հարազատ Մարմարիկ գյուղում հիմնել է «Մանանա» հյուրատունը, որտեղ այցելում են գյուղական պարզությունն ու ջերմությունը գնահատողները։ Այստեղ հյուրերը ջերմ հանգստից բացի կարող են ծանոթանալ նաև հին հայկական արհեստներին՝ գորգագործություն, թաղիքագործություն ու տիկնիկագործություն, ինչպես նաև մասնակցել քայլարշավերի ու համտեսել տնական բազմատեսակ ուտեստներ։
«Մանանա» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Աստղիկը ծրագրի շնորհիվ լուծել է հյուրատան պտղատու այգիների ոռոգման խնդիրները։
«Ամռան երեք ամիսներին մեր տանը շատ հյուրեր էինք ընդունում, ովքեր ասում էին, որ գերազանց պայմաններ են ու սիրով երկար կմնան մեզ մոտ։ Այդ ժամանակ գաղափար առաջացավ մեր տունը հյուրատուն դարձնել: Անընդհատ հետևում եմ նորություններին ու այդպես տեղեկացա, որ Ակբա Ֆեդերացիան ու NABU-ն հյուրատների համար հայտարարել են դրամաշնորհային մրցույթ, որը կոչվում էր «Կանաչ հյուրատուն»: Լրացրեցի հայտը, եկան ուսումնասիրության ու պարզվեց, որ Հայաստանում 5 հաղթողներից մեկը հենց մեր հյուրատունն է։ Մենք մտածում էինք, որ անձրևաջուրը կարող է դառնալ ոռոգման աղբյուր, որով կոռոգենք այգին։ Ծրագրի շնորհիվ հիմա ունենք 2 տոննա տարողությամբ բաք, որտեղ հավաքվում է մեր տանիքի անձրևաջուրն ու ավտոմատ ջրում այգին»,- նշել է «Մանանա» հյուրատան հիմնադիր Աստղիկ Ղազարյանը։
Աստղիկը հյուրատունը զարգացնելու շատ նախագծեր ունի, որոնցով ապագայում իր գյուղը նաև ավելի ճանաչելի կդարձնի:
«Մանանա» հյուրատան հասցեն է՝ Ծաղկաձոր համայնք, գյուղ Մարմարիկ,
հեռ.՝ 093241340։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...