Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժումը կկարողանա արժանապատիվ կյանքի նոր փուլ սկսել

«Մեր ձևով» շարժման հաջողությունը մեծապես կախված է լինելու Սամվել Կարապետյանի կոնկրետ գործունեությունից՝ քաղաքական հողի վրա իրականացվող քայլերից ու հանրությանը հղվող ուղերձներից։ «Փաստ»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Կարծում եմ, որ «Մեր ձևով» շարժումը հիմնականում պայմանավորված է Սամվել Կարապետյանի անձով, և դրա հաջողությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե ինչպիսի գործունեություն կիրականացնի իրական հողի վրա և ինչ ուղերձ կհղի հանրությանը։ Ընդ որում, ես այն մարդկանցից եմ, ովքեր հենց առաջին օրը, երբ Սամվել Կարապետյանը հայտնվեց անազատության մեջ, ընդգծել եմ, որ սա կամայական, առանց իրավական լուրջ հիմնավորման քրեական հետապնդման դրսևորում է»,- ասել է Նորիկյանը։

Նրա խոսքով՝ շարժման հաջողության առանցքային գործոնը լինելու է այն, թե ինչպիսի ուղերձով և ինչ ուղղությամբ այն կներկայանա հանրությանը։

Հիշեցնենք, որ օրերս Երևանում հանդիսավոր կերպով հայտարարվեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։ Շարժման նախաձեռնողը Սամվել Կարապետյանն է, իսկ համակարգողը՝ Նարեկ Կարապետյանը։ Վերջինս նշել է, որ շարժումը կամավորական բնույթ է կրում՝ որպես հարթակ, որը թույլ է տալիս մեծ ու բարի գործեր իրականացնել՝ առանց հասարակությանը բաժանելու։ Հետագայում դրա հիմքի վրա նախատեսվում է ձևավորել քաղաքական կուսակցություն, որի գաղափարական առաջնորդը կլինի հենց Սամվել Կարապետյանը։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն էլ «Փաստ»-ի հետ զրույցում նշել է․ «Ցանկացած առողջ շարժում, որը կարող է համատեղ ուժերով օգտակար լինել այս իշխանությանը հեռացնելուն, ես միայն ողջունում եմ»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ շարժման ծրագրերին ծանոթ չէ և այլ մանրամասներ չի կարող ասել։

Նշենք, որ «Մեր ձևով» շարժումը առաջիկայում հրապարակելու է իր ծրագրերը։ Սամվել Կարապետյանը, շարժման մեկնարկի առթիվ հղած ուղերձում, ընդգծել էր․

«Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։ Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով։ Անելու ենք՝ Մեր ձևով»։