Ամիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել․ ի՞նչ է տեղի ունեցել (թարմացված)
Այսօր Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել: Ականատեսները նշել են, որ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով հարակից 3 մեքենաները և մեկ հասարակական տրանսպորտ վնասվել են, իսկ առնվազն մեկ հոգի տուժել է։
MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։
Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկ անձ տուժել է, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Մարիաննա Արամյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...