Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

«Ադրբեջան» նախագծին զսպելը հնարավոր է միայն «Հայկական հարց» նախագծով․ քաղաքագետ

Քաղաքագետ Միհրան Հակոբյանը գրում է. «Ռուսական մեդիան ու համացանցը չեն դադարում քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահի պահվածքն ընդհանրապես: Մինչդեռ, տարօրինակ ոչինչ չկա. Ռուսաստանի մասով Ադրբեջանի լեզուն և ձեռքերը կապված էին այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը հայկական էր, իսկ Հայաստանի կառավարիչը Ալիևի վեցնոցը չէր…

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ Ադրբեջան պետությունը 1917-1918 թվականներին պատմության թատերաբեմ են արտաթորել օսմանցի թուրքերը՝ որպես Հայկական հարցը փակող հակառուսական-պանթուրանական նախագիծ: Այս ապօրինածին և գիշատիչ պետական կազմավորման անվանման հեղինակը թուրք է՝ Էնվերի եղբայր Նուրի փաշան, որի մտածածով Ադրբեջանը պետք է համախմբեր նաև Արաքսից հարավ ընկած Իրանական Ատրպատականի թյուրքախոսներին և դառնար օսմանների պլացդարմը՝ դեպի Կենտրոնական Ասիա և Պովոլժյե պանթուրանական թռիչքի համար:

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1918-ին, երբ տարածաշրջանում օսմաններին փոխարինեցին բրիտանացիները, անմիջապես որդեգրեցին ամիսներ առաջ թուրքերի ստեղծած բորենուն և, ինչպես թուրքերը, այնպես էլ բրիտանացիները՝ ամեն ինչ արեցին Արցախը Ադրբեջանի կազմ խցկելու համար: Բավական է հիշել միայն Զաբուղի ձորում Անդրանիկի զորաշարժը դեպի Արցախ կանգնեցնելն ու հայտնի հայակեր Խոսրով բեկ Սուլթանովին Ղարաբաղի նահանգապետ նշանակելը:

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1920-ի մայիսին, երբ 11-րդ Կարմիր բանակի սվիններով բոլշևիկների ԿավԲյուրոն խորհրդայնացրեց Բաքուն և որդեգրեց Էնվեր ու Նուրի փաշաների ստեղծած գիշատիչին, ոչինչ էլ չփոխվեց և հույսը, թե Ադրբեջանի միջոցով «մարքսիստական լույսը» կտարածվի Արևելքում, արագ հօդս ցնդեց:

Հետաքրքիրն այն է, որ հետխորհրդային տարածքում ամենաիսկական «АнтиРоссия»-ն ի սկզբանե եղել է ու կա Ադրբեջանը, որովհետև 1917-ին այն, ինչ նախագծել էր Կայզերական Գերմանիայի Գլխավոր շտաբը Ուկրաինայի մասով, այն չէր, ինչ ի դեմս Ադրբեջանի նախագծել էր օսմանների Կովկասյան բանակի հրամկազմը: «Ուկրաինա» նախագիծը գերմանացիների համար հանքահումքային գաղութ էր նախատեսում, իսկ թուրքերի, հետո նաև բրիտանացիների համար «Ադրբեջան» նախագիծը՝ Ռուսաստանը կազմաքանդելու, Ռուսաստանի ազդեցության գոտիները և բուն ռուսական տարածքները զավթելու գործիք:

Այս ծրագրային «software»-ից Ադրբեջանը չի հրաժարվել ու քանի դեռ կա այս տեսքով՝ չի հրաժարվելու: Ռուսաստանում պետք է, որ դասեր քաղած լինեին. մուսավաթականներ Մամեդ Էմին Ռասուլզադեի ու Խոսրով բեկ Սուլթանովի, բոլշևկիներ Նարիման Նարիմանովի ու Միր Ջաֆար Բաղիրովի, ԿԳԲ գեներալ Հեյդար Ալիևի ու նրա ՄԻՄՈ-ի շրջանավարտ որդի Իլհամ Ալիևի միջև տարբերություն չկա. նրանք Նուրի փաշայի նախագծած «Ադրբեջան» պրոյեկտի «software»-ը չեն փոխել ու չէին էլ կարող փոխել:

Գոնե հիմա Ռուսաստանում պետք է որ եկած լինեն գիտակցմանը՝ «Ադրբեջան» նախագծին զսպելը (էլ չասած՝ դեմոնտաժը) հնարավոր է միայն «Հայաստան-Արցախ-Սփյուռք», նույն ինքը՝ Հայկական հարց նախագծով: Բնության մեջ այլ նախագիծ ուղղակի չկա:

Բայց սա արդեն խոսակցություն է վաղվա Հայաստանի մասին, որովհետև այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգը (Ալիևի վեցնոցը վարչապետի աթոռին, ԱԺ-ում «սուր հարցեր տվող» և վեցնոցի վրա տոյոտաներ ծախող, ասֆալտի տենդեռ շահող քոչարյանական ընդդիմություն) չի կարող և նպատակ էլ չունի զսպելու «Ադրբեջան» նախագծին:

Հ.Գ. Այս տեքստի բանալի եզրույթը «պետք է որ» արտահայտությունն է…»