Պեկինում Պուտինի և Ալիևի միջև որևէ էական շփում չի եղել․ ռուս-ադրբեջանական կոնֆլիկտը խորանում է
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը խորանում է: Չինաստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ամբողջ ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդամենը պատահաբար հանդիպելիս ողջունել են իրար։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարեց հետևյալը․ «Պեկինում Պուտինի և Ալիևի միջև որևէ էական շփում տեղի չի ունեցել»։
Հիշեցնենք, որ կողմերի միջև առանց այդ էլ ակնհայտ լարվածությունը սրվեց, երբ հունիսի 28-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել, նշենք, որ զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն ուղիղ առնչություններ ունենալու մեջ։
Ի նշան բողոքի՝ Ադրբեջանից հայտարարել են, որ Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։
«Այցի չեղարկման պատճառը այն ցուցադրական, դիտավորյալ սպանություններն և ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմինները իրականացրել են ադրբեջանցիների դեմ Եկատերինբուրգում՝ առանց դատի և քննության, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը»,- հայտնում են Միլի մեջլիսից։
Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում չեղարկվել են նաև պետական ու մասնավոր ձևաչափերով համաձայնեցված ռուսական միջոցառումները։
Այս ամենի ֆոնին՝ Ռուսաստանի մի շարք շրջաններում նոր զանգվածային ռեյդեր են անցկացվել՝ անօրինական միգրատների բացահայտման համար: Բերման ենթարկվածների մեջ կան շատ էին Ադրբեջանի քաղաքացիներ:
Հիշեցնենք նաև, որ անցյալ տարվա դեկտեմբերին էլ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից: 8 մարդ զոհվել էր, 29-ը վիրավորվել։ Ինքնաթիռը վթարից առաջ անցել էր Ռուսաստանի օդային տարածքի այն հատվածով, որտեղ վերջին ամիսներին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է ուկրաինական անօդաչուների հարձակման դեմ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան