Իսրայելի ուժերը ներխուժել են Սիրիա. ձերբակալել են 7 մարդու
Իսրայելի ուժերը սեպտեմբերի 3-ի լուսաբացին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի նահանգի բնակավայրերից մեկը, խուզարկել մի քանի տներ և ձերբակալել 7 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
5 մեքենայից և 30 հոգուց բաղկացած պարեկախումբը գիշերը ժամը 3։00-ի սահմաններում ներխուժել է Ջուբաթա ալ-Խաշաբ բնակավայր, այնուհետև ժամը 5:00-ին դուրս եկել այնտեղից։
Ավելի վաղ իսրայելական ուժերն արկեր էին արձակել Կունեյտրայի նահանգի Բուրեյկա բնակավայրի մոտակայքում գտնվող տարածքների ուղղությամբ։ Նրանք նաև ներխուժել էին մի քանի գյուղեր՝ այնտեղ անցակետ տեղադրելով և խուզարկելով մի քանի տներ:
2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ Ըստ հրապարակման՝ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։
Սիրիան դատապարտել է այս կրկնվող հարձակումները՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են կայունության հասնելու ջանքերին և համարվում են միջազգային իրավունքի և անջատման համաձայնագրի կոպիտ խախտում։
Սիրիական իշխանությունները կոչ են արել միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ընդունել իսրայելական հարձակումները կանխելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան