Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

ՀՀ-ն չի օգտագործում ԵԱՏՄ ողջ պոտենցիալը, խաղաղության խաչմերուկը բլեֆ է․ Տնտեսագետ

Հայաստանը դեպի ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ հակադրությունը վերջին օրերին նորից հայտնվել է օրակարգում․ այս անգամ թեման շոշափել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ լրատվամիջոցների նախաձեռնությամբ։

Պաշտոնյան նշել է՝ Հայաստանը պետք է կշռադատի բոլոր գործոնները՝ նախքան ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելը։

«Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա ես վստահ եմ, որ բոլոր գործոնները, որոնք ազդում են այս կամ այն ուղղությամբ որոշումների կայացման վրա, մանրակրկիտ կվերլուծվեն»,- հիշեցրել է նա։

Մինչ Հայաստանի հնարավոր քաղաքական ընտրության ու տնտեսական հեռանկարների մասին հարցադրումներին անդրադառնալը՝ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 168․am-ի հետ զրույցում խոսեց այսօրեական տնտեսական իրողությունների մասին։

«Հայաստանը հիմա չի կարողանում օգտագործել ԵԱՏՄ ողջ պոտենցիալը։ Շատերը, ովքեր տնտեսագիտությունից հեռու են, մտածում են, թե ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությունը տոննաներով ԵԱՏՄ շուկաներ զանազան պարենամթերք կրելն է։ Դա ԵԱՏՄ հիմնական գործառույթը չէ,- նշեց Հրայր Կամենդատյանը և պարզաբանեց,- Օրինակ, Հայաստանը կարող է և օրենսդրորեն հնարավորություն ունի ԵԱՏՄ երկրների տարածքում պետական տենդերների մասնակցել։ Այսինքն՝ հայաստանյան պետական կամ մասնավոր կառույցը կարող է, ենթադրենք, Ռուսաստանում, կամ Բելառուսում մասնակցել տենդերների։ Շուկան դա է»։

Տնտեսագետն իրական տնտեսական առաջընթացի, մասնագիտական ներուժի չօգտագործված հնարավորություններ է տեսնում այս համատեքստում։

Արձագանքելով Ալեքսեյ Օվերչուկի արձանագրումներին՝ Հրայր Կամենդատյանը հստակեցրեց․

«Նրա հնչեցրած կիսաքաղաքական, չարագուշակ պնդումներն անիմաստ են, բայց ինչ վերաբերում է «ԵԱՏՄ-ԵՄ» հակադրությանը, ապա Հայաստանն այսօր իր արտահանման, ներմուծման իմաստով, առանց ԵԱՏՄ-ի հետ կապերի, կանգնելու է լուրջ խնդրի առաջ։ Խնդիրն այն է, որ մենք ունենք հսկայական արտաքին պարտք, որը պետք է սպասարկել։ Այդ արտաքին պարտքի սպասարկումը դեռևս էժան է, որովհետև մենք արտաքին պարտքի սպասարկմանն օժանդակող որոշակի գործընթացների մասնակից ենք։

Այս իմաստով Հայաստանը Եվրոպական միությունում չունի իր ապրանքային խմբերի երաշխավորված վաճառքի հնարավորություն, տեխնիկական, սերտիֆիկացիայի պահով, և, բնականաբար, Հայաստանում գոնե առնվազն 20-25 տարի մինչև հսկայական տեկտոնական տնտեսական շարժեր կլինեն (հույս ունենք, էլի), նոր այդ դեպքում կարող է մտածել ինչ-որ նոր կառույցի մեջ մտնելու մասին»։

Տնտեսագետը հավելեց՝ դեռևս ԵԱՏՄ-ին այլընտրանք փնտրելու հնարավորությունները չեն համակշռում ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավորությունները։

Արդյո՞ք այդ տեկտոնական շարժերի համատեքստում դիտարկում եք «խաղաղության խաչմերուկ»-ը՝ հետաքրքրվեցինք մասնագետից։

Ի պատասխան՝ նա նկատեց․ «Այդ «խաղաղության խաչմերուկ»-ի հետ կապված խնդիրը նայեք՝ որն է․ 10 օր է անցել «հուշագիրը» ստորագրելուց հետո, և 10 օր անց Չինաստանում 2 ստորագրողներն էլ տրամագծորեն հակառակ վարքագիծ դրսևորեցին ու մեկնաբանություններ արեցին։

Այսինքն՝ այն տարփողումը, թե հուշագիրը խաղաղություն է բերելու, տնտեսական մեծ շարժեր է բերելու, բլեֆ է, և այն ընդամենն ընտրական նպատակներով փորձելու են երկրի ներսում օգտագործել։

Դրսում օգտագործելու մասին չեմ ասում, որովհետև դրսում էս մեր երկրի ղեկավարները սուբյեկտայնություն ընդհանրապես չունեն։ Իրենց հետ, ենթադրենք, ողջագուրվում են, բարևում, հյուրասիրում, պտույտներ են տալիս, բայց իրենք սուբյեկտայնություն չունեն․ ամենալավ օրինակը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելն ու հաջորդ օրը, թանաքը չչորացրած, Պակիստանի քվեարկության մասնակցությունը և Հայաստանի թեկնածության մերժումն էր»։