ԶՊՄԿ-ում անվտանգության նոր չափորոշիչներ են սահմանվում
Հանքարդյունաբերական ոլորտի տեխնոլոգիական նորագույն ձեռքբերումներից մեկը գործարկվել է Քաջարանի հանքավայրում։ Լանջերի կայունության մոնիտորինգ իրականացնող ռադարը էապես կրճատում է հնարավոր փլուզումների ռիսկերը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նոր ձեռքբերումը 2,5 կմ հեռավորությունից 24 ժամ մշտադիտարկում է անում սարքավորումը, ֆիքսում տեկտոնական տատանումները։ Հայաստանի թիվ մեկ հարկատուն հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացնում անվտանգության մակարդակն ավելացնելու ուղղությամբ։
Ընդ որում, այդ աշխատանքներն ուղղված են ոչ միայն բնապահպանական վիճակի բարելավմանը, այլև աշխատանքի անվտանգության կանոնների պահպանությանը։ Պահպանելով աշխատանքի անվտանգության տարրական կանոնները՝ դու ապահովագրում ես քեզ և գործընկերներիդ միջադեպերից ու դժբախտ պատահարներից։ «Անվտանգությունն առաջին հերթին պատասխանատվություն է և կարգապահություն», - նշում են ԶՊՄԿ-ում։
Վերջին տարիներին ԶՊՄԿ-ում աշխատանքի անվտանգության կանոններին խստորեն հետևելու արդյունքում արձանագրվել է աշխատավայրում տեղի ունեցած դեպքերի դինամիկայի նվազում։ Ընկերության նպատակն է հասնել «Զրո միջադեպ» ցուցանիշին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» ավելի վաղ ԼԻԴԱՐ (Light Detection and Ranging) համակարգեր են տեղադրվել։
Դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքը՝ հանքի ռելիեֆը և տարածքային փոփոխությունները, հողի ծավալների հաշվարկը, անվտանգության գոտիների հստակեցումը և հանքի արդյունավետ շահագործման պլանավորումը։
Անի Մուրադյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...