Առաջիկա օրերին կզանգահարեմ Զելենսկուն և Պուտինին. Թրամփ
Դոնալդ Թրամփը Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը: ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կզանգահարի Վոլոդիմիր Զելենսկուն և Վլադիմիր Պուտինին։
Լրագրողը հարցրել է Թրամփին՝ ինչ ուղերձ ունի նա Կրեմլի ղեկավարին։
«Ոչ մի: Նա ծանոթ է իմ դիրքորոշմանը և պետք է որոշում կայացնի: Եթե դժգոհ մնանք, հետևանքներ կլինեն»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն:
Թրամփը անդրադարձել է Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, որին ընդառաջ Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները կողք կողքի առաջինն են բարձրացել ամբիոն՝ հետևելու միջոցառմանը:
«Տպավորիչ էր: Ես հասկանում եմ՝ հույս են ունեցել, որ կհետևեմ իրենց, իսկ ես իրոք հետևել եմ»,- նշել է Թրամփը, հավատացրել, որ լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Կիմ Չեն Ընի հետ, սակայն առաջիկա երկու շաբաթում պարզ կլինի՝ որքան»,- նշել է Թրամփը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան