Կոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը
Կոնվերս Բանկը ներդրել է Հայաստանում ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը միտված նոր վարկային պրոդուկտ «EU4Business SME COMPETITIVENESS AND INCLUSION PROGRAMME IN EASTERN PARTNERSHIP» ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ խթանել ՓՄՁ-ների մրցունակության բարձրացումը տեղական և տարածաշրջանային մակարդակներում:
Վարկային միջոցները կարող են ուղղվել՝
- հիմնական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի և
սարքավորումների, տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը,
- ծառայությունների ոլորտի ֆինանսավորմանը, որոնց գործունեության բնույթը թույլ է տալիս արտահանել,
- շինարարական աշխատանքների իրականացմանը (բացառությամբ բազմաբնակարան շենքերի),
- օժանդակ ծախսերի ֆինանսավորմանը (շինարարություն, փոխադրում և տեղադրում)` մինչև համապատասխան տեխնոլոգիական արժեքի 20%-ի չափով:
«Պրոդուկտի շրջանակում Բանկը ֆինանսավորելու է միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ աջակցելով նորագույն տեխնոլոգիաներում նրանց կայուն ներդրումներին, ինչպես նաև արտադրանքի որակի, աշխատանքի, առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում լավագույն չափանիշներին համապատասխանեցնելուն: Հատկապես խրախուսվում է ԵՄ սերտիֆիկացված սարքավորումների ձեռքբերումը, ինչը ենթադրում է բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և բնապահպանական լուծումների օգտագործում ինչպես բիզնեսի զարգացման, այնպես էլ Հայաստանի կայուն զարգացման օրակարգի խթանման նպատակով»,- ասել են Բանկում:
Ֆինանսավորման առավելագույն չափը 1.3 միլիարդ ՀՀ դրամն է, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիսը։
Նախատեսված է ֆինանսական խրախուսում՝ 10-15% քեշբեք բոլոր վարկառուների համար, ինչպես նաև մինչև 20%-ի չափով հավելյալ խրախուսում, որը 2020թ․ սեպտեմբերի 27-ից 2023թ․ սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տեղափոխված և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով գրանցում ստացած անձանց կողմից հիմնված ընկերությունների համար, կամ մինչև 15% հավելյալ խրախուսում տեղահանված անձանց աշխատանքի ընդունած ընկերությունների համար։
Մանրամասն՝ այստեղ, 010511211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...