Աֆղանստանում հինգ օրվա ընթացում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
Աֆղանստանի հարավ-արևելքում հինգ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, որի մագնիտուդը կազմել է 6,2: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանական երկրաբանական գիտությունների հետազոտական կենտրոնը։
Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պակիստանի հետ սահմանին, 10 կմ խորության վրա։ Հաղորդվում է, որ կան որոշ վնասներ, սակայն դրանց մանրամասները դեռ հայտնի չեն։
Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Կունարի և Նանգարհարի նահանգներում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2200-ը։ Ավելի քան 3600 մարդ վիրավորվել է, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Որոշ գյուղերում ավերվել կամ վնասվել են տների 98%-ը։ Երկրաշարժից, ընդհանուր առմամբ, տուժել է շուրջ 84 000 մարդ։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Նույն շրջանում երկրորդ երկրաշարժը՝ 5,5 մագնիտուդով, տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին՝ խաթարելով որոնողական աշխատանքները, փակելով մի քանի գյուղերի ճանապարհներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան