Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

ՀԷՑ-ի գործը դառնում է իշխանության խարանը․ Փաշինյանի հայտարարությունները նպաստում են Սամվել Կարապետյանի հաղթական դատավարությանը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ապօրինի պետականացումը շարունակում է մնալ ՀՀ գործող իշխանությունների կոկորդին, և դրա հետևանքները ծանր են լինելու երկրի համար։

Երեկ կառավարությունը փոխել է իր իրավաբանական ներկայացուցիչներին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում ընթացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցի գործով։ Օգոստոսի 21-ին գործադիրը 3.25 մլն դոլար էր հատկացրել՝ ԱՄՆ-ում գործող Arnold & Porter իրավաբանական ընկերության ներգրավման համար։ Սակայն ընդամենը երկու շաբաթ անց իշխանությունները հրաժարվեցին այդ ընկերության ծառայություններից՝ փոխարինելով այն Foley Hoag LLP-ով։

Կառավարությունը չի տվել ողջամիտ բացատրություն նման շրջադարձի համար։ Ըստ պաշտոնական վարկածի՝ իբր բացահայտվել են շահերի բախման հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Arnold & Porter-ի հետ գործակցությանը։ Մամուլում, սակայն, շրջանառվում են տեղեկություններ, որ ամերիկյան հեղինակավոր ընկերությունը պարզապես հրաժարվել է աշխատել Փաշինյանի թիմի հետ՝ կանխատեսելով պարտությունը։ Վերջին 60 գործերից 53-ում հաղթած ընկերությունը, հավանաբար, չի ցանկացել իր հեղինակությունը վտանգել Հայաստանի գործով։

Այս որոշման վրա կարող էր ազդել նաև Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը։ Հուլիսին արբիտրաժը որոշում էր կայացրել արգելելու «ՀԷՑ»-ի բռնագանձման քայլերը, իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հայտարարել էր, որ այն պարտադիր կատարման ենթակա է։ Փաշինյանը հակադարձել էր․
«Կառավարությունը ես եմ։ Չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կան մարդիկ, որոնք այլ կարծիք ունեն, թող հիմա դուրս գան, եթե ոչ՝ ես ինքս կհանեմ»։

Հաջորդ իսկ օրը Դրմեյանը պաշտոնանկ արվեց, իսկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ հայտարարեց, որ Հայաստանը չի կատարելու արբիտրաժի որոշումը։

Այս սկանդալային հայտարարությունները խիստ վնասել են Հայաստանի դիրքերին միջազգային դատարանում։ «ՀԷՑ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը հեգնանքով արձագանքեց․
«Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, և մեր հաղթանակը դառնում է անխուսափելի»։

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն էլ նախօրեին արձագանքեց․
«Պարոն Փաշինյանի հիստերիկ հայտարարությունը՝ «Կառավարությունը ես եմ», ասում է ամեն ինչ այս «ժողովրդավարության» մասին, որը Արևմուտքում փորձում են գովաբանել»։

Մինչ Փաշինյանի կառավարությունը խաթարում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, կալանավորված Սամվել Կարապետյանը շարունակում է իր բարեգործական ձեռնարկները։ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը հայտնել է, որ Գյումրիի հռչակավոր «Վառեմ-մարեմ» շենքը վերականգնվում է հենց Տաշիր ընկերության և անձամբ Սամվել Կարապետյանի միջոցներով։

Լայն թափով ընթանում են նաև «Մեր ձևով» շարժման աշխատանքները։ Իր ուղերձում Սամվել Կարապետյանը նշել է․
«Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով։ Անելու ենք՝ Մեր ձևով»։