Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ucom-ն արդիական տեխնոլոգիաներով աջակցում է բնապահպանությանը

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան՝ ծանոթանալու հիմնադրամի անտառապահների աշխատանքին։  

Ucom-ը FPWC-ի գործընկերն է և աջակցում է հիմնադրամին տեխնոլոգիական լուծումներով։  Ապաստարանում տեղակայված թակարդ-տեսախցիկները և արագ ինտերնետ կապը, որը տրամադրել է Ucom-ը, թույլ են տալիս անտառապահներին ավելի արդյունավետ վերահսկել ապօրինի որսի դեպքերը, մշտադիտարկել կենսաբազմազանությունը և կանխարգելել կամ արագ արձագանքել հրդեհներին։ Բացի այդ, Ucom-ը FPWC-ին տրամադրել է երկու ամենագնաց մեքենա, որոնք ապահովում են անտառապահների շարժունակությունը դժվարանցանելի տարածքներում։ 

Ucom-ի տնօրենը շրջայց կատարեց նաև Հովազաձորում՝ ուսումնասիրելու տարածքի եզակի բնությունը և գործնականում տեսնելու, թե ինչպես է տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը փոխում անտառապահների աշխատանքային առօրյան՝ դարձնելով այն ավելի արդյունավետ և ապահով։

«Բնության պահպանությունը մեր բոլորի պարտականությունն է, և Ucom-ում մենք գոհ ենք, որ կարողանում ենք նպաստել այս կարևոր գործունեությանը։ Տեխնոլոգիական աջակցության շնորհիվ մեր երկրի բնական ժառանգությունն ավելի պաշտպանված կլինի։ Սա ոչ միայն գործարար պատասխանատվություն է, այլև ապագա սերունդների նկատմամբ մեր պարտավորությունը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր անտառապահների ամենօրյա աշխատանքը հաճախ անտեսանելի է, սակայն նրանց շնորհիվ կենդանական ու բուսական աշխարհը շարունակում է պահպանվել։ Ucom-ի աջակցությունը ոչ միայն նյութական ռեսուրս է, այլև վստահության ու համատեղ պատասխանատվության ուղերձ։ Առանց այսպիսի գործընկերների դժվար կլիներ իրականացնել մեր առաքելությունը, քանի որ բնության պահպանությունը համընդհանուր գործ է», - ասաց FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Տեխնոլոգիական և բնապահպանական կազմակերպությունների համագործակցությունը փաստում է, որ տեխնոլոգիաների ամենօրյա զարգացումը մեծ նշանակություն կարող է ունենալ էկոլոգիական անվտանգության ապահովման և կենսաբազմազանության պահպանման գործում։ Այս համագործակցությունը կլինի շարունակական՝ ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ողջ տարածքում նման տեխնոլոգիական լուծումներով արդյունավետ մշտադիտարկումը։