Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանՄերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմըՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասինԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանՕդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվի
Հասարակություն

Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ 2025-ի անմոռաց ամառը նրանք անցկացրել են Լոռու և Կոտայքի մարզերում՝ ինքնազարգացման ու կայացման մեծ ուղի անցնելով տարբեր ամառային ճամբարներում. Էլենը՝ ճամբարականից մինչև մեթոդիստ, Դավիթը՝ կազմակերպիչ։

Երկու մասնակից՝ Հայաստանի երկու տարբեր ճամբարներում. ի՞նչն է նրանց միավորում։ 

Էլեն Տիգրանյան, Երևան

«Դուք գիտեի՞ք, որ խարույկները տեսակներ ունեն՝ աստղաձև, հյուղակ, ջրհոր։ Կախված այն բանից՝ ինչ ես ուզում այդ պահին. լուսավորել, տաքանալ, թե սնվել։ Եվ միայն դա չէր և ամենակարևորը դա չէր, որ չգիտեի մինչ ճամբար գնալը:

Այստեղ հասկացա, որ մարդկանցից առաջին տպավորությունը` դրական կամ բացասական, կարող է խաբուսիկ լինել: Ընկերները ճանաչվում են ճանապարհին․ ճամբարի ընկերները ոչ միայն կյանքի, այլև լեռների ընկերներ են։ 

Լեռ բարձրանալիս, երբեմն թվում է՝ վերջին շունչդ է, բայց մեկ էլ տեսնում ես՝ առջևից գնացողն առանց շրջվելու հետ է տարել ձեռքերը և մեկնել քեզ՝ ափերով քաշելով ծանրությունդ։ Երբեմն ամբողջ խումբն է դադար առնում կամ դանդաղեցնում արագությունը, որ կարողանաս քայլերդ համապատասխանեցնել սրտիդ զարկերին։ Ո՛չ արագ, ո՛չ դանդաղ՝ քայլում են հենց քո՛ սրտի զարկերին համապատասխան: Ամբողջ խումբը՝ մեկի սրտի զարկով։ Եվ հևոցդ դադարում է։   

«Կարևորը գագաթին հասնելը չէ: Ի՞նչ արժե քո հաղթանակը, եթե ընկերդ մնաց ստորոտին». մեր խմբավար Տաթև Հովակիմյանի խոսքերն են։ Դրա համար էլ բարձունքը հաղթահարելիս հպարտություն ես զգում՝ ընկերդ քեզ հետ է։ Գագաթին քո շունչը փոխվում է, դառնում ես էներգիայով լի, եթե անգամ հոգնած ես լինում։ Բարձունքը քոնն է` դա անբացատրելի զգացողություն է։

Ճամբարում և քաղաքում ես տարբեր եմ, տարբեր Էլեններ։ Ճամբարում ոչինչ հեշտ չի տրվում: Առաջին անգամ վրանի տակ գիշերելիս մրսում ես՝ մինչև հասկանում ես, որ քնապարկը … վրադ գցելու համար չէ։

Ճամբարում սերն էլ ուրիշ է՝ առանց դիմահարդարման, ծխի հոտով, դաշտային ծաղիկների գույներով, ուսերին գցված բաճկոնով: Եվ, իհարկե, տիկին Դավթյանի հոգատարությամբ, որը զարմանալիորեն բաշխվում էր բոլորիս մեջ (ՄՀԿ տնօրեն Հայկանուշ Դավթյան- հեղ․) ու նրա «ձեզ հավասարակշռված պահեք»-ով, ինչն անմիջապես սթափեցնում էր մեզ:

Ժպիտով եմ հիշում մի դրվագ. պայմանավորվեցինք, որ աղջիկները փայտ են հավաքելու, տղաները՝ սնունդ պատրաստելու։ Երբ խրձերն առած վերադարձանք ճամբար, ընթրիքին մեզ սպասում էր խմորի մի անորոշ զանգված։ Պարզվեց, որ «խոհարարները» մակարոնը եփելուց առաջ …լվացել էին սառը ջրով։

Ճամբարում ամենահամեղը ընկեր Վահագի սարքած բամիայի խորովածն էր, ընկեր Տաթևի ապուրն ու կրակի մեջ կարմրացրած հավը, ընկեր Աբրահամի բորշչն ու ընկեր Աշոտի ուրցով թեյը։ 

Գիշերվա խարույկն իր կախարդանքն ունի: Խորհրդանշական՝ ծիսակատարության պես մի բան է. տղաները վառում են, աղջիկներն՝ օգնում, որ կրակը չմարի։ Ճամբարային երեկոներին խարույկի շուրջ ստեղծված անբացատրելի մթնոլորտն ուղղակի ստիպում էր այնքան անկեղծ լինել, որ արդեն քաղաքում վերհիշելիս՝ քեզ անհավատալի է թվում։ Խարույկի շուրջ կարող էիր խոսել այնպիսի թեմաներից, որոնք պահանջված չեն մեծ քաղաքում։  

Խարույկի մոխրացած փայտերին նայելիս մտածում էի՝ ամեն բան ունի սկիզբ ու  ավարտ։ Իր ջերմությամբ մեզ միավորած ճամբարն էլ ավարտվեց՝ ընդմիշտ թողնելով վառ պահերի լույսը»։

Դավիթ Աբրահամյան, գյուղ Ծաղկահովիտ

«Ճամբարում առաջին երկու օրերը ինքնահաստատման ու զգուշավորության օրեր են: Հետո ես հասկանում, որ այստեղ գործում են ճամբարի կանոնները. անկախ ձեռքբերումներից ու գիտելիքներից՝ բոլորը հավասար են, բոլորն այն են, ինչ կան։ Եվ երրորդ օրն արդեն բոլորս այնպիսին էինք, ինչպիսին կայինք:

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»՝ մեր ճամբարում նորեկները մկրտություն են ստանում «Սարդարապատ»-ը երգելով լեռ բարձրանալիս։ Երգելիս մեկ ձայն է լսվում, մեկ մարդ ենք դառնում, մեկ ուղիով քայլում, և այդ էներգիան ուժ է տալիս։   

Ի տարբերություն շատերի՝ խմբով լուսաբաց դիմավորել չեմ սիրում։ Լուսաբացի մեջ մի անբացատրելի լռություն կա, որը սիրում եմ մենակ վայելել։ Այդ պահին խոսքերդ ամենանկեղծն են և ուզում ես միայն դու լսել։ Եվ հետո՝ խմբով լուսաբաց դիմավորելու մեջ հրաժեշտ կա, գուցե դա էլ է դեր խաղում։ 

Մեկ տարի առաջ ճամբար մտա որպես սովորական տղա, բայց հետո ընկեր Մհերի հետ շփումը վճռորոշ եղավ («Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյան-հեղ․), նա հիմք դրեց իմ հետագա հաջողություններին՝ ֆիզիկայի նկատմամբ իմ հետաքրքրությունը խրախուսելով։ Հիմնեցի «Ֆիզիկայի աշխարհ» կրթահամալիրը՝ նպատակ ունենալով համախմբել գիտությամբ զբաղվող երիտասարդներին։ Ճամբարում ֆինանսական գրագիտության դասընթացները կրկնապատկեցին գիտելիքներս՝ տեղեկացնելով տարբեր հարթակների մասին, օգնելով կազմել ծախսերի և եկամուտների  անձնական հաշվետվություն։  

Խարույկի մոտ իրականում կարճ ժամանակ ես նստում՝ մի քանի ժամ, բայց քեզ թվում է՝ փոխանցվող ջերմությունը հավերժ է։ Խարույկի շուրջ ընկերներիդ լուսավորված դեմքերն ու օդի մեջ դեպի վեր սավառնող սպիտակ բոցերն անվտանգության ու ապահովության անբացատրելի զգացողություն են փոխանցում։ Եվ քեզ թվում է՝ դա էլ է հավերժ։

Այնքան բան ունեմ պատմելու կրտսեր եղբորս՝ Վահեին, որը միշտ պարտադիր սպասում է ինձ ավտոկայանում, հետո կպչում ու պոկ չի գալիս՝ մինչև ճամբարի մասին ամեն ինչ չպատմեմ»։ 

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ Երկու ճամբարականներ՝ Հայաստանի  տարբեր մարզերում։ Էլենը Լոռու մարզի Գարգառ գյուղի հարակից տարածքում 260 երիտասարդների համար կազմակերպված՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի մասնակից է, Դավիթը՝ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում շուրջ 80 երիտասարդների համար կազմակերպված՝ «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարի։ 

Երկուսն էլ իրենց հետ կտանեն առաջնորդական հմտություններ, մասնագիտական կողմնորոշման և ֆինանսական գրագիտության կարևոր գիտելիքներ, իսկ ամենակարևորը՝ միասնական ու համախումբ թիմով աշխատելու և ցանկացած ոլորտում մեր երկրի համար բարձր գագաթներ նվաճելու հաստատակամություն և վճռականություն:

ՀԳ  ԱրարատԲանկը Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի և «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարների կազմակերպման գաղափարական և ֆինանսական աջակիցն է։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: