Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում
Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»՝ միակողմանի երթևեկությամբ. «Փաստ»

Հաջորդ շաբաթ, ըստ որոշ ԶԼՄ-ների, Երևան կժամանեն ինչ-որ ամերիկացիներ՝ քննարկելու TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք»։ Կարճ ասած՝ խոսքը Սյունիքի մարզով անցնող չարաբաստիկ ճանապարհի մասին է, որը Փաշինյանը որոշել է հանձնել վարձակալության 99 տարով՝ հետագայում նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, մարդկային կյանքի չափանիշներով՝ անժամկետ։

Այդ ճանապարհով նա պարտավորվել է ապահովել ադրբեջանական մեքենաների անխոչընդոտ անցումը։

Մինչ այժմ մնում է անհայտ՝ ովքեր են այդ ամերիկացի հյուրերը։ Գրում են, թե «ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ» են։ Նույնիսկ վախենալու է ենթադրել՝ հատկապես որ շրջանակների ներկայացուցիչներն են գալու Հայաստան։ Միակ բանը, որ կարելի է հաստատակամ պնդել, այն է, որ որևէ մեկը չի պատրաստվում լուսավորել հայ ժողովրդին այս հողակտորի վարձակալման գործարքի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան փակ ձևաչափով. հյուրերը չունեն ժամանակ և ցանկություն՝ հաշվի նստելու հայերի՝ նման հարցերի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքին։ Չեն հրապարակվում այցի մանրամասներն ու օրակարգը։ Հայտնի է միայն, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ասպեկտներին, և որ կայացվելիք որոշումները կապված կլինեն «տարածաշրջանում նոր լոգիստիկ իրականության ձևավորման» հետ։

Այսինքն, ի վերջո, հայ հասարակությանը պարզապես կանգնեցնելու են փաստի առաջ. ահա ձեզ նոր իրականություն, որտեղ ԱՄՆ-ը փաստացի վերահսկում է մեր ամբողջ սահմանը Իրանի հետ՝ բոլոր բացասական հետևանքներով, որոնք բխում են հարևանին այդպիսի «վատություն» անելուց։

Իսկ Սյունիքով անխոչընդոտ սլանում են ադրբեջանական մեքենաներ՝ բեռնված Աստված գիտի ինչով, քանի որ մեզ չեն թույլատրում դրանք զննել։ Եվ չհամարձակվես վիճել, չէ՞ որ դիմացդ կանգնած են մեծն ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։

Որոշ իմաստով նման հարցերի լուծման ոճը խոսուն է։ ԱՄՆ-ը չի պատրաստվում հաշվի նստել Հայաստանի հետ։ Հողը հանձնեցիք վարձակալության՝ հիանալի, հիմա մի խանգարեք մեծ քեռիներին։

Բայց եկեք չլինենք հոռետես և փորձենք տեղի ունեցողում ինչ-որ դրական բան գտնել։ Ամերիկացիների այցն ունի մեկ դրական կողմ՝ այդ «տարբեր շրջանակների ներկայացուցիչները» բարեհաճել են անձամբ գալ Երևան։ Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ը գոնե մի փոքր կխնայի Փաշինյանի արտասահմանյան ուղևորությունների ծախսերը։ Դե, ինչպես հայտնի է դարձել, Փաշինյանն արդեն աշնան սկզբին սպառել է ամբողջ տարվա արտասահմանյան ուղևորությունների բյուջեն, և ԱԳՆ-ը շտապ կերպով միջոցներ է հայցում նոր շրջագայությունների համար։ Բացակայող 60 միլիոնը վերցվել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ծրագրերից, որոնք ուղղված էին Սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ երկրի զարգացման համար։ Համարվում է, որ Փաշինյան–Հակոբյան զույգի ուղևորությունները ավելի մեծ օգուտ են բերում երկրին։ Ի՞նչ կարող ես ասել՝ Փաշինյանը իսկապես զուր չի գնացել արտասահման. ինչպիսի ձեռքբերումներ՝ միջանցք բացեց ադրբեջանցիների համար, սահմանը Իրանի հետ հանձնեց վարձակալության, ՇՀԿ-ում խայտառակվեց, նրա ԵՄ դիմումը «ընդունվեց ի գիտություն», Ալիևի հետ սուրճ խմեց, Էրդողանի հետ քահ-քահ ծիծաղեցին։ Բա «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քանի՞ անգամ ներկայացրեց՝ ցավոք, նախապես դատապարտված ձախողման։ Այս ամենը, անկասկած, արժեր հայաստանյան բյուջետային ծախսերը։

Բայց թեև ամերիկացի հյուրերի կողմից շատ սիրալիր էր անձամբ գալը, նրանց բազմաթիվ հարցեր կան։ Հատկապես հետաքրքիր է՝ ով է իրականում կանգնած նախագծի և այն «մասնավոր ամերիկյան ընկերության» հետևում, որին Փաշինյանը փոխանցել է Սյունիքը։ Տնտեսագետ-փորձագետները «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառու են համարում Թուրքիային. չէ՞ որ հենց նրանից է եկել միջանցքի վարձակալման նախաձեռնությունը՝ «մասնավոր ամերիկյան ընկերության» միջոցով։ Այսպիսով, թուրքական մասնակցության մասին ենթադրությունը լիովին բնական է։

Այդ դեպքում հասկանալի է, թե ինչու չեն բացահայտվում գործարքի մանրամասները։ Քանի որ, եթե հայ հասարակությունը իմանա, որ Փաշինյանը երկրի առանցքային հատվածը հանձնել է թուրքերին, նրա համբերությունը հնարավոր է՝ վերջնական կհատի։