TOON EXPO 2025. Աննախադեպ առաջարկներ Firdus Prime Residence և Gyurjyan Cascade համալիրներում բնակարան գնողների համար
«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնը վերածվել է անշարժ գույքի և շինարարության ոլորտի ամենահանդիսավոր իրադարձության վայրի․ մեկնարկել է TOON EXPO 2025-ը։ Ցուցահանդեսը համախմբում է ոլորտի առաջատարներին՝ ներկայացնելով ավելի քան 30․000 բնակարանային առաջարկներ Հայաստանի և արտերկրի շուկայից։ Սա բացառիկ հարթակ է, որտեղլայն հանրությանը հասանելի են դառնում նոր նախագծեր ու բազմաթիվ հատուկ առաջարկներ։
Էքսպոյի կարևոր մասնակիցներից է «Արտքոմփանի» կառուցապատող ընկերությունը, որը ցուցահանդեսին ներկայացնում է իր երկու խոշորագույն նախագծերը՝ Gyurjyan Cascade և Firdus Prime Residence բնակելի համալիրները։ Ընկերությունը հատուկ այս միջոցառման շրջանակում հանդես է գալիս աննախադեպ և նորարարական առաջարկներով։
Առաջին արտոնյալ փաթեթը վերաբերում է քեշբեքի բացառիկ ծրագրին․ սեպտեմբերի 5-7-ը Gyurjyan Cascade թաղամասում բնակարան ձեռք բերող յուրաքանչյուր գնորդ ստանում է 40․000 դրամ քեշբեք յուրաքանչյուր քմ-ի համար։ Գումարի մինչև 80%-ը տրամադրվում է դրամական տեսքով, իսկ մնացածը՝ ՎԵԳԱ խանութների ցանցում գնումների հնարավորությամբ։ Բացի այդ, եթե քեշբեքն ամբողջությամբ օգտագործվում է ՎԵԳԱ-ում, գնորդին տրվում են լրացուցիչ արտոնություններ՝ մինչև 20% հավելյալ զեղչ և քեշբեկի գումարի 30% հավելում։
Երկրորդ առաջարկը Հայաստանում նախադեպը չունեցող քայլ է՝ գնորդի վճարումների ապահովագրություն։ Արտքոմփանիի, Արգո Ռիելթի և ԷՖԵՍ ապահովագրական ընկերության համատեղ նախաձեռնությունը ստեղծում է նոր ֆինանսական երաշխիք, որը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա։ Այն երաշխավորում է, որ գնորդի բոլոր վճարումները պաշտպանված են շինարարության ամբողջ ընթացքում․ անշրջելի պայմաններով ապահովագրվում են Gyurjyan Cascade և Firdus Prime Residence նախագծերում կատարվող գործարքները։ Ապահովագրությունը գնորդի համար լիովին անվճար է և գործում է մինչև շենքի վերջնական պատրաստ լինելը։
Ընկերության ներկայացուցիչները շեշտում են, որ այս նախաձեռնությունները միտված են ոչ միայն բարձրացնելու գնորդների վստահությունը, այլև ձևավորելու նոր մշակույթ անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում՝ ստեղծելով ֆինանսական կայունության և անվտանգության աննախադեպ միջավայր։
Մանրամասները՝ տեսանյութում.




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...