Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Միջազգային

Պետական դավաճանության կասկածանքով Ուկրաինայում Գերագույն ռադայի պատգամավոր է ձերբակալվել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարել են Ուկրաինայի տարածքում 9-րդ գումարման Գերագույն ռադայի պատգամավորի ձերբակալման մասին, որը հանդիսանում է Ուկրաինայի տարածքում արգելված «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ տվյալ անձը գտնվում էր հետախուզման մեջ և կասկածվում «ռազմական դրության պայմաններում նախնական համաձայնությամբ պետական դավաճանության և իշխանության չարաշահման մեջ»։

Հետաքննության տվյալներով՝ տղամարդուն պատերազմի մեկնարկից շատ առաջ հավաքագրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը և կատարել ռուսական հատուկ ծառայությունների առաջադրանքները։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազի գրասենյակը պնդում են, որ պատգամավորը «ազդեցության արդյունավետ մեխանիզմ է ստեղծել» Ուկրաինայի իրավապահ մարմիններից մեկի ղեկավարության վրա։

Ձերբակալվածը տեղափոխվել է դատարան, որը խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Մինչդատական քննությունը շարունակվում է:

РБК Украина-ի և պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի տվյալներով՝ խոսքը ընդդիմադիր պատգամավոր Ֆյոդոր Խրիստենկոյի մասին է։ Տելեգրամյան իր ալիքում Գոնչարենկոն գրել է, որ պատերազմից առաջ Խրիստենկոն հեռացել էր Ուկրաինայից ու, ամենայն հավանականությամբ, թաքնվում էր Դուբայում։ Նրան պետք է արտահանձնեին Ուկրաինային։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազի գրասենյակը դեռ հուլիսի 21-ին հայտարարել էին Խրիստենկոյի գտնվելու վայրի բացահայտման մասին։ Հետաքննության տվյալներով՝ ռուսները նրան հավաքագրել են դեռևս Վիկտոր Յանուկովիչի նախագահության տարիներին։ Քննիչները պնդում են, որ Խրիստենկոն պատասխանատու էր, այսպես կոչված, «Հակամայդանի» ժամանակ գործող «տիտուշկաներ»-ի՝ սադրիչ վարձկանների խմբերի տեղափոխման համար:

Ինչպես ենթադրվում է, պատգամավորը կարող էր պատասխանատու լինել նաև Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի վրա ռուսական ազդեցության ուժեղացման համար։

ZN.UA պարբերականն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Խրիստենկոյին չեն արտահանձնել, այլ «քաղաքական պայմանավորվածության արդյունքում Արաբական Միացյալ Էմիրություններում ուղղակի հանձնել են Ուկրաինայի անվտանգության ծառայությանը»։