Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի և հողաշինարարի որակավորումներ ստացած անհատ ձեռնարկատերերը նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող ինքնակամ շինությունների որակական և քանակական տվյալները կեղծելու և ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ մուտքագրելու դիմաց քաղաքացուց ստացել են կաշառք, որի մի մասը փոխանցել են ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին՝ նման պայմաններում ինքնակամ  շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար։

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված անհատ ձեռնարկատերերը Արտաշատ քաղաքում նախագծման գործունեություն իրականացնող անձի, ինչպես նաև Արտաշատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի նախկին աշխատակցի կողմից տեղեկություններ տրամադրելու միջոցով կազմել են մեկ այլ քաղաքացուն պատկանող բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի: ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Կաշառք ստանալուն օժանադակելու և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ինչպես նաև խմբի կազմում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև 2 անհատ ձեռնարկատերերին: Նրանցից մեկի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացուն և կեղծ փաստաթղթեր պատրաստելուն օժանդակած անձանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: