Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

ՊԵԿ պաշտոնյայի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 11.234.711 դրամի գույքային վնաս

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչը  նախկինում ՀՀ ժամանակավոր ներմուծված օտարերկրյա հաշվառմամբ տրանսպորտային միջոցը, առանց տվյալ տրանսպորտային միջոցի փաստացի վերաարտահանման, ավարտել է հիշյալ տրանսպորտային միջոցը ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերը, իսկ տրանսպորտային միջոցը մնացել է ՀՀ տարածքում՝ առանց համապատասխան մաքսային հսկողության:

Ձեռք բերված տեղեկություններն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականին քաղաքացու կողմից Վրաստանի Հանրապետությունից 1 տարի ժամկետով՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով ՀՀ ներմուծված Volkswagen Тouareg մակնիշի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունից փաստացի չարտահանվելու, ավտոմեքենան ներմուծողի բացակայության պայմաններում 2024 թվականին, գլխավոր մաքսային տեսուչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերի, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և նույն բաժանմունքի մեկ այլ մաքսային ծառայողի անհատական մուտքանունով և գաղտնաբառով մուտք է գործել՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որտեղ մուտքագրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ ժամանակավոր ներմուծված հիշյալ ավտոմեքենան վերաարտահանվել է Հայաստանի Հանրապետությունից և մաքսային մուտքի օրդերին տրվել է «փակված» կարգավիճակ: Նշվածի արդյունքում, փաստացի հիշյալ տրանսպորտային միջոցը մնացել է Հայաստանի Հանրապետությունում և չի մաքսազերծվել, ինչպես նաև վերոհիշյալ քաղաքացին հնարավորություն է ստացել ավտոմեքենան, առանց համապատասխան մաքսային հսկողության կամ առանց սահմանված կարգով մաքսազերծելու, շահագործել Հայաստանի Հանրապետությունում:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կատարված վերը նշված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.234.711 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ մաքսային ծառայողին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: