Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում
Քաղաքականություն

«Ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար»

Նախօրեին «GALLUP»-ը հրապարակեց իրականացրած հարցումների արդյունքները, համաձայն որոնց, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանար ձայների 17,3 տոկոսը, ինչը, ըստ Արամ Նավասարդյանի, նախորդ հարցման համեմատ մի փոքր աճել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված, հատկապես, որ հարցման մյուսը արդյունքների համաձայն, հարցվածների 60 տոկոսը բացասական է վերաբերվել Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն: Թվում է՝ առկա է որոշակի հակասություն հարցման այս երկու արդյունքների միջև։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը, սակայն, կարծում է, որ իրականում այս երկու հարցադրումները պետք է դիտարկել տարբեր հարթություններում։ «ՔՊ-ի վարկանիշի աճը պայմանավորված է վաշինգտոնյան հանդիպումով ու իշխանությունների կողմից այդ հանդիպմանը տեղի ունեցած իրադարձության խեղաթյուրմամբ։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ընդամենը նախաստորագրեցին «Խաղաղության համաձայնագիրը», սակայն այն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց որպես խաղաղության հաստատման փաստ։ Մի կողմ թողնենք այն, որ «Խաղաղության համաձայնագիրն» ու «Խաղաղության պայմանագիրը» թե՛ իրավաբանորեն, թե՛ իրենց նշանակությամբ տարբեր փաստաթղթեր են, սակայն նույնիսկ այդ համաձայնագիրը ոչ միայն չի ստորագրվել երկու երկրների ղեկավարների մակարդակով, այլև չի էլ հանդիսանում վերջնարդյունք։ Նախաստորագրված «Խաղաղության համաձայնագրով» կողմերն ընդամենը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ու վերջնական պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այսինքն՝ ոչինչ չի փոխվել, գործընթացները նույն տրամաբանությամբ շարունակվում են, ինչ մինչ այդ փաստաթղթի նախաստորագրումը։ Նույն հանդիպումներն են, նույն քննարկումներն ու Ադրբեջանի կողմից չփոխվող նույն պահանջները: Սակայն Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը թույլ տվեց Նիկոլ Փաշինյանին այն շահարկել ներքին լսարանում, անտեսել նախաստորագրված բառը ու ներկայացնել որպես վերջնական խաղաղություն։ Հասարակության՝ որոշ չափով դրական արձագանքը սպասելի էր, սակայն, էլի եմ շեշտում, այն արդյունքն է իշխանության մանիպուլյացիաների։ Մարդիկ հստակ պետք է իմանան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված չէ, ու կնքված «խաղաղության պայմանագիր» գոյություն չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանն ու հավելում, որ ինչ վերաբերում է Սյունիքով միջանցքի տրամադրմանը, ապա հասարակությունն այստեղ հստակ տեսնում է այն վտանգները, որոնք հաջորդելու են դրան, այն է՝ ինքնիշխանության կորուստ այդ հատվածում, ադրբեջանցիների անարգել մուտք ոչ միայն տվյալ տարածք, այլ նաև հնարավոր է Հայաստանի այլ բնակավայրեր։

«GALLUP»-ի հարցման մեկ այլ ուշագրավ ցուցանիշ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժի վարկանիշին, որն աճել է մոտ 5 անգամ՝ հասնելով 13,4 տոկոսի։ Ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշի նման բարձրացումը, առավել ևս, որ դեռևս այդ քաղաքական ուժը վերջնականորեն ձևավորված չէ։ Ըստ քաղաքական վերլուծաբանի, այստեղ դեր են խաղում մի շարք հանգամանքներ։ «Առաջինը Սամվել Կարապետյանի անձնական վարկանիշն ու նախկինում և, թերևս, նաև ներկայումս նրա կողմից իրականացվող բարեգործությունները։ Երկրորդը՝ Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների ֆոնին ու կալանավորվեց հենց Եկեղեցուն պաշտպանելու արդյունքում։ Սա հոգեբանական շատ կարևոր գործոն է, քանի որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ստեղծել պատրանք, որ վայելում է ժողովրդի աջակցությունը, փաստն այն է, որ հայ մարդը, հայաստանյան հասարակությունը մշտապես ակնածել ու մեծարել է Եկեղեցուն։ Եթե այդպես չլիներ, Նիկոլ Փաշինյանը վաղուց իրականացրած կլիներ իր գրոհը Մայր Աթոռի վրա։ Այսինքն՝ հանուն Եկեղեցու հետապնդվելը, կալանավորվելն ու ունեզրկվելը նույնպես մեծ դեր կարող են խաղալ վարկանիշի բարձրացման վրա»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Երրորդ պատճառն, ըստ նրա, այն է, որ մինչ այս պահը Սամվել Կարապետյանի թիմակիցները հիմնական շեշտադրումներն անում են սոցիալական խնդիրների ուղղությամբ։ «Քաղաքականությանը պետք ա նայել իրատեսական տեսանկյունից ու ցանկալին իրականության տեղ չդնել։ Որքան էլ ազգային խնդիրները ունենան ռազմավարական ու ճակատագրական նշանակություն, որքան էլ նույն սոցիալական խնդիրները հետևանք լինեն նաև ազգային ձախողված քաղաքականության, այնուամենայնիվ, շարքային քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական հարցերն ունեն կարևոր նշանակություն։ Նախորդ պայքարների ոչ ցանկալի արդյունքի պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ այդ հարցերը չստացան անհրաժեշտ տեղ օրակարգային հարցերում։ Իսկ Սամվել Կարապետյանի թիմը կարողանում է խոսել նրանից, ինչը մարդն այս պահին զգում է իր մաշկի վրա։ Սակայն շատ կարևոր է, թե ընթացքում նրանք ինչ դիրքորոշում կհայտնեն ազգային խնդիրների վերաբերյալ, քանի որ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ եթե ազգային առկա խնդիրներին չտրվեն հայանպաստ լուծումներ, ստացվելու է, որ մենք Նիկոլ Փաշինյանին ցանկանալու ենք փոխել զուտ փոխելու համար։ Եվ չորրորդը՝ ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացները, ցույց կտա ժամանակը, սակայն, ըստ Կարապետյանի, որպեսզի հաջողվի, ոչ միայն հանրային, այլ նաև քաղաքական լայն կոնսոլիդացիա, նոր ձևավորվող ուժը «մեր շարժումը ապաքաղաքական» է խոսույթից պետք է անցում կատարի նաև քաղաքական ուղերձներին. «Առաջինը հասկանալի է, որ ուղղված է լայն հասարակությանը, սակայն քաղաքական դաշտը նույնպես պետք է իմանա, թե ինքն ինչպես է դիրքավորվելու առաջիկա պայքարում»։