Ինտրիգը պահում է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ինքն արդեն Ալեն Սիմոնյանին է ուղարկել, որը խորհրդարանը կքննի սեպտեմբերի 27-ից սկսվող լիագումար նիստի օրերին։
Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները բուռն հետաքրքրություն են ցուցաբերում այդ զեկույցի նկատմամբ, քանի որ Քոչարյանը քանիցս ասել է, որ բացահայտումներ են արել, եւ քրեական գործերի հարուցումն անխուսափելի է լինելու: Իհարկե, դժվար է հավատալ, որ իրական բացահայտումներ են արվել, նման դեպքում մեղադրյալի աթոռին առաջինը պետք է հայտնվի Փաշինյանը, սակայն մի քանի օր է՝ պատգամավորները հերթով մտնում են գաղտնի նյութերի համար նախատեսված առաջին բաժին, պարզում, որ զեկույցի գաղտնի հատվածը դեռեւս այնտեղ չէ, եւ իրենք ծանոթանալու իրավունք չունեն։
Տեղեկացանք, որ Ալեն Սիմոնյանի՝ զեկույցին ծանոթանալուց հետո նոր կորոշվի, թե որ մասն է բաց ներկայացվելու հանրությանը, որ հատվածը՝ գաղտնագրվելու: Մեզ ասացին, որ Քոչարյանը որոշել է մինչեւ վերջ պահել ինտրիգը եւ թույլ չտալ արտահոսքեր: Չի բացառվում` մի փոքր հատվածը բաց քննարկվի, որից հետո միայն պատգամավորներին հնարավորություն տրվի ծանոթանալ գաղտնի հատվածին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»