Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր

ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ բարեգործական վերելք Արագածոտնի մարզում գտնվող Աղավնո լեռ։ Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին, կրթության միջոցով բարելավել նրանց կյանքի որակը:

«Աղավնոյի բարձունքը հաղթահարելուց հետո ևս մեկ անգամ կարող ենք ասել, որ դեպի յուրաքանչյուր լեռան գագաթ կա արահետ, որը հովտից տեսանելի չէ։ Կյանքը լուծելի խնդիրների լեռ է, և մենք վայելում ենք այն»,- համոզված է «4090 Բարեգործական» հիմնադրամի Խորհրդի նախագահ Մերի Մամիկոնյանը։ 

ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցությունը տարբեր նախագծերի շրջանակներում շարունակվում է արդեն երեք տարի, սակայն վերելքներն առանձնահատուկ սպասված են։ Խորհրդանշական է, որ վերելքի գաղափարը երկու կառույցների կարգախոսներում էլ արտահայտված է՝ «Բարձրանում ենք միասին»․․․ «Նվաճենք բարձունքը կրթությամբ»։ 

«Մենք անչափ երախտապարտ ենք ԱրարատԲանկին՝ արդեն մի քանի տարի մեր նախաձեռնություններին, այդ թվում՝ բարեգործական վերելքին սատարելու համար։ Դեպի Աղավնո վերելքն ունի ոչ միայն բարեգործական նպատակ, այլև հայրենասիրական մեծ խորհուրդ․ ձգտում ենք, որ մեր երիտասարդները և համայնքն ավելի շատ սիրեն ու գնահատեն մեր երկիրը, բացահայտեն նրա գեղեցիկ բնությունը և վերարժևորեն կրթության ու պատերազմի մասնակիցների սխրանքի կարևորությունը»,- համոզված է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։ 

«Հատկապես այս ծրագրի շրջանակում մեր համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև գումարն ուղղվում է քառօրյա, 44-օրյա պատերազմների և դրան հաջորդող մարտական գործողությունների մասնակից տղաների կրթավճարներին։ Երկրորդ անգամ էի մասնակցում վերելքին  և ակամայից մտածում էի՝ մենք, որ խաղաղ պայմաններում դժվարանում ենք վայրի բնության մեջ, չենք էլ պատկերացնում, թե ինչ ապրումներ են ունեցել տղաները պատերազմի ժամանակ, ինչպես են փորձել պատսպարվել․․․  Թող վերելքի շրջանակներում բարձունքներ հաղթահարելն ու հերոսների ուսմանն աջակցելը լինի մեր փոքրիկ ներդրումը նրանց բարեկեցիկ ապագայում»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու Թեմուր Խուդոյանը 44-օրյա պատերազմին 19 տարեկան էր։ Ծանր վիրավորում էր ստացել Մարտունու պաշտպանության մարտերին մասնակցելիս՝ թշնամու ռազմական ինքնաթիռի գրոհի ժամանակ, որից հետո չէր քայլում, չէր խոսում, հաղորդակցվում էր միայն աչքերը թարթելու միջոցով։ Երկար ժամանակ էր պահանջվել, որ խոսի և քայլի հենակների միջոցով։ «Դեռ 2024-ին տեղյակ էի, որ ԱրարատԲանկի հովանավորությամբ վերելք է լինելու դեպի Արագած, բայց այդ պահին դա անհնար էր ինձ համար»,- ասում է նա։ 

Իսկ այսօր․․․  ԹԵՄՈՒՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԸ ԿԱՅԱՑԱՎ, թող որ ձեռնափայտով, թող որ դժվարությամբ, սակայն երջանիկ, ինքնաբավ, հաղթած։

2309 մետր երկրից վեր։ Աղավնոյի բարձրությունը ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի թիմերը հաղթահարեցին սիրով, թիմային փոխօգնության թանկ պահերով՝ գագաթին ծածանելով մեր եռագույնը: 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից