Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Բիզնես՝ զրոյից. Stepanyans' Gastro Yard

Վայոց ձորի Արենի գյուղում Ստեփանյանների ընտանիքը հայրական տանը ստեղծել է յուրահատուկ գաստրո բակ՝ պահպանելով ավանդույթներն ու համադրելով դրանք ժամանակակից մոտեցումների հետ։ Գաստրո բակն անվանել են իրենց ազգանունով՝ Stepanyans' Gastro Yard։

Ստեփանյանների գաստրո բակը տարվա բոլոր ամիսներին ընդունում է հարյուրավոր զբոսաշրջիկների՝ հյուրասիրելով հայկական ավանդական ուտեստներ և ներկայացնելով տեղում պատրաստված գինիներ։ Ստեփանյանները գինին պատրաստում են սեփական այգիներից ստացված բարձրորակ խաղողից՝ համադրելով ավանդականն ու գինու պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաները։

Գաստրո բակում ներկայացվում է գինիների լայն տեսականի՝ սպիտակ, կարմիր, վարդագույն, ինչպես նաև անապակ ու հնեցված տեսակներ։

Ստեփանյանների գաստրո բակը Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցներով կարողացել են վերազինել խոհանոցը և նոր սարքավորումներ ձեռք բերել։

«Մեր բիզնեսը սկսել ենք զրոյից. բնականաբար դժվարություններ կային, բայց նպատակ էինք դրել ու հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք: Արենիում գրեթե բոլորը գինոգործությամբ են զբաղվել ու յուրաքանչյուրն իր և հյուրերի համար գինի է պատրաստել: Մենք մեր գինիները պատրաստում ենք՝ օգտագործելով ավանդականից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ՝ կարասներից մինչև ժամանակակից տանկերներ։ Սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացանք «Լավագույն գաստրո բակ» մրցույթի մասին, լրացրեցինք ձևաթուղթն ու հետո Ակբա Ֆեդերացիայի մասնագետների կողմից արված մոնթիորինգից հետո ճանաչվեցինք լավագույնը, ինչի շնորհիվ կարողացանք վերազինել մեր խոհանոցը»,- նշել է Stepanyans' Gastro Yard-ի տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։